Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 22 » Արևմուտքն ուզում է վերդարձնել Արևելյան Հայաստանն իր իրական տերերին?
01:07
Արևմուտքն ուզում է վերդարձնել Արևելյան Հայաստանն իր իրական տերերին?

  Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրք պաշտոնաթող գնդապետ Էրդալ Սարըզբեկը Բուրսայի Օրհանգազի շրջանում մասնակցել է «Ո՞ւր է գնում Թուրքիան» խորագրով կոնֆերանսին:


Իր ելույթի սկզբում Էրդալը, քննադատելով ԱՄՆ-ին, Ռուսաստանին և հատկապես Ֆրանսիային խաչակրաց արշավանքներ ձեռնարկելու մեջ, հիշեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այն խոսքերը, որ իրենք բյուզանդացիների ժառանգներն են և հավելել.

«Այժմ նրանք ցանկանում են Թուրքիայից խլել Անատոլիան: Դա նրանց միակ նպատակն է: Հազար տարի շարունակ նրանց չի հաջողվել դա անել,և այժմ փորձում են դրան հասնել փողի միջոցով:

Չնայած 90 տարի է անցել (Սևրի պայմանագրից)` այդ արտաքին ուժերը դարձյալ վեր են հանում Հայաստանի և Քրդստանի պլանները: Զենքով Անատոլիան վերցնել չկարողացողները հիմա էլ ահաբեկչության միջոցով են հարձակվում մեզ վրա: Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքը ներքին բախումն է: Անկախ ամեն ինչից` մենք պետք է հեռու մնանք եղբայրասպան պատերազմից»:

Հիշեցնենք, որ մարտի վերջին թուրքական Hurriyet թերթի սյունակագիր Յուսուֆ Քանլին իր «Նոր Սայքս-Պիկոյի համաձայնությո՞ւն» խորագրով հոդվածում նշում էր, որ Թուրքիան խորապես անհանգստացած է նրանից, որ Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման մասին այդ համաձայնագրի կնքումից (1915թ.) շուրջ 100 տարի անց Արևելքը դարձյալ բոցերի մեջ է, և նախորդ հարյուրամյակի նման դարձյալ գլխավոր դերերում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը (նախկին Անտանտ):

Թուրք լրագրողն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը հետագայում հանդիսացավ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրի հիմքը, ըստ որի` Թուրքիայի արևելքում պետք է ստեղծվեր հայկական պետություն, իսկ հարավ-արևելքում` քրդական պետություն:



1in.am

Просмотров: 1695 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: