Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 17 » "Անվճար" պանիրը` միայն թակարդում է լինում...
19:03
"Անվճար" պանիրը` միայն թակարդում է լինում...
Վերջերս երթուղային տաքսու մեջ երկու երիտասարդ տղաների զրույցը գրավեց ուշադրությունս:

 Արա ջոգում ես՝ քեզ զրոյից Ռուսաստանի քաղաքացիություն են տալիս, ի՞նչ ես կորցրել էս անտեր երկրում, ես արդեն փաստաթղթերս եմ հավաքում, արի միասին գնանք, պրծնենք էստեղից…

 Խոսակցությունը գրավեց ոչ միայն իմ, այլեւ երթուղայինում գտնվող 15 ուղեւորների ուշադրությունը: Բոլորը միանգամից սկսեցին երիտասարդին «հարցաքննել»՝ կասե՞ս հասցեն…

Կարծես դրախտի մասին լիներ խոսքը, իսկ դա ընդամենը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունն էր: Միանգամից որոշեցի այցելել: Սպասարկումը բարձր մակարդակով էր. մարդկանց նկատմամբ բարեհամբույր և հարգալից վերաբերմունք: 

 Մանուշյան 72 հասցեում գտնվող այս կենտրոնում լսում են յուրաքանչյուր քաղաքացու և վստահեցնում, որ ընտրած ճանապարհը կտանի նրանց «դեպի պայծառ ապագա»:

 Գիտելիքներս խորացնելու համար մասնակցեցի կենտրոնի կազմակերպած սեմինարին, որպեսզի ծրագրին ավելի մանրամասն ծանոթանամ: Միանգամից պարզ դարձավ, որ կենտրոնը գովազդի կարիք էլ չունի: Այդ մասին խոստովանեց նաեւ սեմինարը վարող աշխատակիցը:

 "Մենք գովազդ չենք անում, մեր մասին իմանում են բարեկամներից, ծանոթներից",- ասաց նա՝ օրինակ բերելով նաեւ երթուղայինի դեպքը: Այնուամենայնիվ, հարցրի` ինչո՞ւ գովազդ չեք կազմակերպում:

 "Պատկերացնում եք, որ գովազդ կազմակերպենք, Հայաստանում մարդ չի մնա",- պատասխանեց աշխատակիցը: Նա նաև նշեց, որ մարդիկ գալիս են միմիայն իրենց կամքով:

 "Մենք ոչ մեկին չենք պարտադրում, մեր ծրագրով Հայաստանից գնում են նրանք, ովքեր իրենց «փայլուն ապագան» կապում են միմիայն Ռուսաստանի նման գերհզոր պետության հետ",- ասաց սեմինարավարը:

 Ծրագրին մասնակցում են Ռուսաստանի 30 սահմանամերձ մարզ եւ յուրաքանչյուր մարզից ընտրված քաղաքները: Ծրագրի մասնակիցններն իրավունք են ստանում ընտանիքով, իրենց ունեցվածքով, անգամ ավտոմեքենայով տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքը, որտեղ ծրագրի պայմաններով կկարողանան աշխատել:

 Վճարվում է մեկնողների ճանապարհածախսը, տրվում կացարան, ցանկության դեպքում մշտական քաղաքացիություն, աշխատանք, իրավաբանական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն և բավականին մեծ գումար:

 Կարելի է ասել՝ էլ բան չի մնում սովորական մարդուն իր ընտանիքը պահելու համար: Մտածում եմ՝ արդյոք երբևէ հնարավո՞ր է, որ Հայաստանը նման ծրագիր իրականցնի, որ արտերկրի հայերը վերադառնան հայրենիք:

 Պարզեցի, որ միգրացիոն ծառայությունն ամեն օր դիմում է 50-60 ՀՀ քաղաքացի: Նրանցից յուրաքանչյուրը գալիս է միմիայն մի նպատակով` լքել երկիրը: Եթե Ռուսաստանի համար այս ծրագիրը, ինչպես իրենց կողմից բաժանվող թերթիկների վրա է նշված, շատ կարեւոր ռազմավարություն ունի, եւ իրենց երկրի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը բնակեցնում են մասնագիտություն ունեցող հայերով, ապա բնական հարց է ծագում. ՀՀ կառավարության համար նման պետական մակարդակով իրականացվող ծրագրի նպատակը ո՞րն է:

 Հայաստանը լքողներն իրենց որոշումը բացատրում են շատ պարզ. գնում ենք հանուն մեր երեխաների ապագայի: Նրանք այս պահին չեն մտածում օտարության, վտանգների մասին, նրանց միայն օրվա հացի խնդիրն է մտահոգում:

 Արդեն կան ծրագրի առաջին արձագանքները՝ այն առումով, որ եթե ԴՌ-ն մեկնողներին անգամ ժամանակավոր գրանցում է տրամադրում, միեւնույն է՝ մարդկանց ստիպում են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Իսկ դա թերեւս նշանակում է մի բան. մեկնումն անվերադարձ է:

 Ռուսաստան մուտք գործելու պահից «եկվորների» համար ներդումներ են արվում և, բնականաբար, հենց այնպես այլեւս այդ երկրից հեռանալ չես կարող, քանի դեռ չես վերադարձրել ներդրված գումարները: Իսկ որքան շատ է ընտանիքի անդամների թիվը, այնքան մեծ է հատկացվելիք գումարի չափը, եւ նույնքան աղոտ` երբեւէ հայրենիք վերադառնալու հեռանկարը:

                                                                                                                        Թեհմինե Ենոքյան


Просмотров: 757 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (17.04.2011 22:06) [ՆՅՈՒԹ]
Ինչ կարգի դաժանություն պետք է իրականացվի "սատան"-ի հանդեպ` մահկանացուի համար դեռեւս անպատկերացնելի է:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: