Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 15 » Անկարան Բաքվին. ԼՂ պատերազմը սպառնալիք է ռուս-թուրքական համագործակցությանը
19:02
Անկարան Բաքվին. ԼՂ պատերազմը սպառնալիք է ռուս-թուրքական համագործակցությանը
 Փետրվարի 6-7-ին Ադրբեջանում էր գտնվում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, որը Բաքվում հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ազգային անվտանգության նախարար Էլմար Մահմուդովի հետ: 


Այսօր Takvim թուրքական թերթը որոշակի տեղեկատվություն է ներկայացնում` ադրբեջանական ղեկավարության հետ ունեցած Ֆիդանի հանդիպումների մասին: Թերթը հաղորդում է, որ Անկարան Ֆիդանին ուղարկել էր Բաքու` հայ-թուրքական գործընթացի հետևանքով ծագած լարվածությունը թուլացնելու համար: 

"Անցած շաբաթ, երբ բոլորի ուշադրությունը սևեռված էր Եգիպտոսին և Մերձավոր Արևելքի իրադարձություններին, Հաքան Ֆիդանը շատ կարևոր հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ: Հանդիպումների ընթացքում Ֆիդանը Ալիևին փախանցել էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները: Բացի այդ, Ֆիդանը կարևոր տեղեկատվությունների և փաստաթղթերի միջոցով համոզել է Ադրբեջանի իշխանություններին թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում, որը ծագել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետևանքով”, - գրում է Takvim-ը: 

Բացի այդ, թերթի տվյալների համաձայն, Հաքան Ֆիդանը քննարկել էր նաև ղարաբաղյան հարցը: "Ֆիդանը հանդիպումների ընթացքում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական պատերազմը սպառնալիքի տակ կդնի ինչպես տարածաշրջանի տարածքով անցնող էներգակիրների ճակատագիրը, այնպես էլ ռուս-թուրքական համագործակցությունը, որոնք կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության համար”,- գրում է թուրքական թերթը:
 




















Diplomat.am
Просмотров: 473 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: