Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 24 » Անհնազանդության ալի՞ք
13:52
Անհնազանդության ալի՞ք

 «Իշխանական կլանի հանցագործ անտարբերության ներքո օրեցօր ավելացող սոցիալական ու իրավական դժգոհությունների ալիքը սպառնում է վերաճել համազգային անհնազանդության»,- հայտարարում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը:

«Մենաշնորհային, հանցավոր տնտեսվարման արդյունքում գնաճը ոչ միայն չի զսպվում, այլեւ օրենքների մեջ նորանոր փոփոխությունների միջոցով այն խրախուսվում է եւ ավելի վատթարացնում ժողովրդի սոցիալական վիճակը: 2010թ. դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 10.6 տոկոս, իսկ կենսական առաջին անհրաժեշտության եւ պարենային ապրանքների դեպքում այն գերազանցում է 44 տոկոսը»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ ՍԴՀԿ-ի` մաքսային եւ հարկային ապազգային քաղաքականության, տնտեսական առողջ մրցակցության բացակայության արդյունքում, ոչնչացման եզրին են կանգնած մանր եւ միջին բիզնեսը:

«Հայաստանը դադարել է գրավիչ լինել հայ գործարարի համար: Արդեն իսկ փաստ է, որ 100 եւ ավելի գործարարներ իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան: Տեղի է ունենում հայկական կապիտալի աննախադեպ արտահոսք:

Տարօրինակ եւ անհասկանալի է, որ այս ամենին անտարբեր ու անհաղորդ են մնում «աշխատավորների պաշտպան» իշխանություններին սերտաճած արհմիությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Просмотров: 431 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: