Главная »
2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Անչափահասների գործերը քննող դատարանում մեկնարկում է Դինքին սպանած Օգյուն Սամասթի դատավարությունը
10:38 Անչափահասների գործերը քննող դատարանում մեկնարկում է Դինքին սպանած Օգյուն Սամասթի դատավարությունը |
Այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանում տեղի կունենա «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրնատ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով առաջին նիստը։Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքը որոշում է կայացրել չմասնակցել դատական նիստին՝ նման կերպ իր բողոքն արտահայտելով ամիսներ առաջ Ստամբուլի դատարանի կայացրած՝ Սամասթին որպես անչափահասի դատելու որոշման դեմ։«Մենք հերթական անգամ դաշունահարվեցինք թիկունքից»,– հայտարարել էր Դինքի եղբայրը՝ Երվանդ Դինքը` մեկնաբանելով Օգյուն Սամասթի նկատմամբ Ստամբուլի դատարանի կայացրած որոշումը։Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլիդատարանը, բավարարելով Օգյուն Սամասթի փաստաբան Լևենթ Յըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպես անչափահասի: Այս դեպքում Սամասթին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով:
Tert.am
|
Просмотров: 478 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |