Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 17 » ԱՄՆ-ում ձերբակալվել է «Հայկական ուժ» քրեական խմբավորման մի քանի տասնյակ անդամ
12:45
ԱՄՆ-ում ձերբակալվել է «Հայկական ուժ» քրեական խմբավորման մի քանի տասնյակ անդամ
 Ինչպես տեղեկացնում է The Los Angeles Times-ը, այսպես կոչված «Հայկական ուժ» (Armenian Power) կազմակերպված հանցավոր խմբի առնվազն 74 անդամ է ձերբակալվել երեկ Կալիֆոռնիայի հարավում, որոնք իրենց զոհերին առնվազն 20 մլն դոլարի վնաս են հասցրել: Ըստ իրավապահների` այս խումբը կազմավորված է ավելի քան 200 անդամից, որոնք ԱՄՆ են ժամանել հիմնականում Հայաստանից 1980-90-ականներին:

Ըստ իրավապահների, այս խմբի անդամների պատժաչափը կարող է լինել մի քանի տարուց մինչև ցմահ ազատազրկում` կախված նրանց կատարած հանցանքի ծանրությունից: Նրանք մեղադրվում են ռեկետի, մարդ առևանգելու, թմրամիջոցների անօրինական վաճառքի, դրամաշորթության, անձնական բանկային տվյալների անօրինական ստացման մեջ:

Դատարանին երեկ ներկայացված փաստաթղթուղթը բաղկացած է 212 էջից, որտեղ ներկայացված են այս խմբի գործած հանցանքները: Քննությունն իրականացվել է Լոս Անջելեսի հիմնականում հայաբնակ շրջաններում` Բըրբանքում, Գլենդելում և Արևելյան Հոլիվուդում: Ձերբակալությունները տեղի են ունեցել ինչպես նշված շրջաններում, այնպես էլ Դենվերում և Մայամիում: 

Ըստ իրավապահների ներկայացրած տվյալների` «Հայկական ուժը» սերտ կապեր է ունեցել աֆրոամերիկացիների, մեքսիկացիների, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քրեական խմբավորումների հետ` ստեղծելով միջազգային ցանց:







1in.am
Просмотров: 509 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: