Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 21 » ԱՄՆ դեսպանատուն. «Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը»
03:33
ԱՄՆ դեսպանատուն. «Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը»
Հայաստանում աշխատած ամերիկացին ձերբակալվել է գումարների յուրացման համար Ուրբաթ օրը` փետրվարի 18-ին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Վաշինգտոնում հայտարարեցին, որ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչի գրասենյակի դաշնային գործակալների կողմից ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19 000 ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` հրահանգելով ԱՄՆ ՄԶԳ-ի շահառու հանդիսացող հայկական առեւտրային բանկին ԱՄՆ կառավարությանը պարտք միջոցներն ուղարկել իր անձնական բանկային հաշվին: 2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ, Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով պատասխանատու: 

ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակը եւ ողջ ԱՄՆ դեսպանությունը լրջորեն են վերաբերվում է ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման մեր պարտավորությանը, եւ մենք պարտավոր ենք աջակցությանն ուղղվող բոլոր միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ Հայաստանի: Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ուսուցանում ենք մեր աշխատակիցներին բացահայտել կասկածելի գործողությունները եւ զեկուցել դրանց մասին: 

Մենք կշարունակենք խստորեն հետեւել մեր աշխատանքի անաչառությանը, որն իրականացվում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ժողովուրդների անունից: 

Գործի մանրամասների հետ կապված հարցումներ կարող են ուղղվել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին, հեռ.` (202) 252-6933.
Просмотров: 441 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: