15:20 Ադրբեջանի հայկական հուշարձանների մասին տեղեկությունների մի մասը ստացվում է լրտեսների միջոցով | |
Կարապետյանի խոսքերով, համարի լուսանկարների մի մասը իրենց տրամադրել է բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Բերլեմոնը, որը 2007թ. եղել է Գանձակի շրջանի Միրզիք, Ոսկանապատ, Ազատ, Կամո, Գետաշեն գյուղերում և Գանձակ քաղաքում և ֆիքսել հայկական հուշարձանները: Այս լուսանկարներից պարզ է դարձել, որ Գանձակի Ս. Հովհաննես եկեղեցին` կառուցված 1633 թվականին, վեր է ածվել կամերային համերգասրահի, որի պատերից ջնջվել են բոլոր հայերեն արձանագրությունները և խաչային հորինվածքներով հարթաքանդակները: Բացի դրանից, հայկական գյուղերի նախկին բնակիչները, ովքեր ապրում են արտերկրում, բավական մեծ գումարներով կաշառում են ազերիներին, ովքեր գնում են նախկինում հայաբնակ գյուղեր և լուսանկարներ անում հայ պատվիրատուների համար: Այդ լուսանկարների շնորհիվ երևում է հայկական հուշարձանների ներկայիս վիճակը: Ըստ հուշարձանագետի, օգնության է հասնում ինտերնետը, մասնավորապես Google Earth-ը, որի միջոցով արբանյակից կատարված լուսանկարներով ճշտվում է հուշարձանի վիճակը: PanARMENIAN.Net | |
|
Всего комментариев: 0 | |