Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 22 » Աբել Աղանբեկյանը կրկին Արցախում է
12:10
Աբել Աղանբեկյանը կրկին Արցախում է

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի գիտական խորհրդի նախագահ Աբել Աղանբեկյանը եւ նույն դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ռադիկ Վանունցն Արցախում են. այսօր նրանց ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպման քննարկվել են հանրապետության ագրոարդյունաբերական համակարգի զարգացման հետ կապված հարցեր:

Աբել Աղանբեկյանը փետրվարի 21-ին ԼՂՀ կառավարությունում հանդիպել է նաեւ հանրապետության գյուղատնտեսական ոլորտի մի մեծ խումբ պատասխանատու աշխատողների հետ եւ ներկայացրել իր նկատառումները այդ բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ,-հաղորդում է yerkir.am-ը:

«Ելնելով իր կատարած ուսումնասիրություններից` ակադեմիկոս Ա. Աղանբեկյանը առաջնահերթորեն կարեւորել է անասնաբուծության ասպարեզում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը: Նրա հիմնավորմամբ` հարկ է կազմակերպել կաթնապրանքնային խոշոր տնտեսություններ, ինչի շնորհիվ առաջիկա տարիներին մեծապես կաճի կաթի եւ մսի արտադրությունը: Գիտնականը լավ ներուժ է տեսնում նաեւ բուսաբուծության եւ ձկնաբուծության զարգացման համար: Բանախոսի փաստարկմամբ` անհրաժեշտ է բարեփոխել  հողային օրենսգիրքը` խստացնելով վարելահողերի մշակման  պահանջը»,-նշվում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության մեջ:

Աբել Աղանբեկյանը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է դարձել 1974թ., խորհրդային վերակառուցման շրջանում եղել է Միխայիլ Գորբաչևի տնտեսական հարցերով խորհրդականը: 1987թ. նոյեմբերին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, ֆրանսիական հեղինակավոր թերթերից մեկին տրված հարցազրույցում Աղանբեկյանն ասել է. "Որպես տնտեսագետ, ես կարծում եմ, որ Ղարաբաղն ավելի շատ կապված է Հայաստանին, քան Ադրբեջանին”: Այս հայտարարությունը  մեծ իրարանցում առաջացրեց ոչ միայն ԽՍՀՄ-ում:

Աբել Աղանբեկյանը համարվում է Ռուսաստանի մի շարք շրջանների զարգացման հայեցակարգերի հեղինակ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Տյումենի, Խանտի-Մանսիսյկի, Յամալա-Նենեցական մարզերի նավթագազային սեկտորներիի զարգացման ծրագրերը: Հատկապես վերջին տարիներին Աղանբեկյանը սերտորեն կապված է Հայաստանի և Արցախի հետ:  Արցախի տնտեսության զարգացման խորհուրդներով գիտնականը Ստեփանակերտում հաճախ էլինում, ինչպես նաև դասախոսություններ է կարդում Երևանի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում:







ArtsakhNews

Просмотров: 452 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: