Главная »
2011 » ՓԵՏՐՎԱՐ » 25 » Ա. Արզումանյան. «2011 թ-ի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի»
00:15 Ա. Արզումանյան. «2011 թ-ի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի» |
Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին` սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ: Այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում քննարկվել է գազի սակագնի հարցը:
armenpress.am
|
Просмотров: 480 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |