Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 3.5.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ
 «Ես մեկ առիթով էլ նշել եմ, որ Երևանի քաղաքապետարանի ապօրինի որոշումները մեզ համար այլևս նշանակություն չունեն»,– Tert.am–ին ասաց Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու Կոնգրեսի մի շարք իրազեկումների մերժումները։Հարցին, թե հնարավո՞ր է այս անգամ էլ ՀԱԿ–ը հանրահավաքի մասնակիցների հետ շարժվի դեպի Ազատության հրապարակ, Մուսինյանը պատասխանեց. «Կոնգրեսն առաջ է տանում իր քաղաքական գիծը և ցանկացած որոշում, որը կընդունի ՀԱԿ–ի ղեկավարությունը, դա էլ կիրականացվի»։Անդրադառնալով Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ ոստիկանությունն այս անգամ էլ թույլ տա ՀԱԿ–ին մտնել Ազատության հրապարակ, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակն ասաց. «Ցանկացած իշխանություն, տեսնելով մարդկանց այդ բազմությունը, պետք է ունենա ռեալության զգացում, որ հասկանա, որ նման հոծ բազմության օրինական պահանջների չկատարումը խելամիտ չէ»։ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ ներկայում ՀԱԿ–ն ամբողջ թափով պատրաստվում է ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 493 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

  Թուրքիայում «Էրգենեկոն»-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված Hurriyet-ի լրագրող եւ Օda TV կայքի սեփականատեր Սոներ Յալչընի աշխատասենյակից հայտնաբերված մի փաստաթղթում եղել են  Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում գրանցված հայերի անձնագրերի տվյալները:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ`  Oda TV-ի դեմ իրականացրած գործողությունից հետո փետրվարի 17-ին Սոներ Յալչընը պատասխանել է «Էրգենեկոն»-ի գործով դատախազ Զեքերիա Օզի հարցերին:  Դատախազը հարցրել է Յալչընին, թե ինչ նպատակով է նա հավաքել եւ պահել իր մոտ ազգությամբ հայերի տվյալները, որին ի պատասխան, լրագրողը նշել է, թե 1996-ին Բահչեթ Ջանթյուրքի հիշողությունների մասին գիրք է գրել, ում մայրը հայ է եղել, դրա համար էլ հավաքել է այդ տեղեկությունները:

Նշենք, որ թուրքական ոստիկանության կողմից Oda TV-ում  հայտնաբերված փաստաթղթերից մեկում նշված է եղել նաեւ Գյուլի մոր հայկական արմատներ ունենալու մասին լուրերի տարածման անհրաժեշտության  մասին: Այդ ամենը Oda TV-ի գլխավոր խմբագրին էր հ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 525 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Թուրքիայի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպություն պահանջում է 275 կին պատգամավոր Թուրքիայի 550 պատգամավոր ունեցող խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո: Իրենց պահանջը թուրք կանայք արտահայտել հետևյալ պաստառներով, որում հերթականությամբ պատկերված են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, գլխավոր ընդդիմադիր ուժի` քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Դիտարկումների քանակը: 523 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Հայազգի տնտեսագետը կդառնա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Առաջիկա 3 ամիսների ընթացքում թուրքահայ գիտնական, մասնագիտությամբ տնտեսագետ Փարիզ կգնա որպես Թուրքիայի դեսպան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» խորագրի ներքո Ստամբուլում կազմակերպած միջազգային համաժողովի ժամանակ:

Դավութօղլուի խոսքով` նա արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին և նախագահ Գյուլին, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ինչ վերաբերում է նշանակման 3 ամսով հետաձգմանը, դա եղել է հայազգի տնտեսագետի խնդրանքով, որպեսզի ավարտին հասցնի հեղինակային իր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 577 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«WikeLeaks»-ը բացահայտել է Դինքի մտահոգությունները. 60.000 հայ Թուրքիայում դիտվում է որպես երկրորդ դասի քաղաքացի Թուրքական «Taraf» թերթը հրապարակել է «WikeLeaks»-ի տրամադրած այն նյութերը, որոնք վերաբերում են պոլսահայ ականավոր գործիչ, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
 
Մասնավորապես հայտնի է դարձել, որ 2007 թվականին հունվարի 30-ին Ստամբուլում ԱՄՆ-ի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Դեբորահ Ջոնսը Վաշինգտոն է հեռագրել Հրանտ Դինքի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման մասին:

«Հունվարի 19-ի սպանությանը զոհ դարձած իրավապաշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը Թուրքիայի համար վիթխարի կորուստ էր: Դեսպանատան և հյուպատոսարանի աշխատակիցները Դինքի հետ հաճախակի շփման մեջ էին: Այդ հանդիպումներից վերջինը տեղի ունեցավ 2006-ի նոյեմբերի 14-ին: Դինքը հանդիպեց աշխարհում կրոնական ազատության հարցերով զբաղվող ամերիկյան հանձնաժողովի հետ: Պատասխանեց հանձնաժողովի անդամների հղած որոշ հարցերի,- տեղեկացրել է Ջոնսն իր հեռագրում: -Դինքի սպանության տեսանկյունից հատկապես ուշագրավ է Դինքի հետևյալ խոսքը. «Պատմությունից եկող բացասական հուշերն իրականում ոչ թե կրոնից, այլ ավելի շատ ազգայնականությունից են բխում»:

Թուրքիայում դավանանքի ազատության և փոքրամասնությունների հարցին անդրադառնալիս` Դինքը հանձնաժողովի անդամների ասել է.

«Թվում է, թե կրոնական ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 576 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Գործարար աշխարհը, թերևս, կարելի է համարել հասարակության ամենապահպանողական շերտերից մեկը: Ժամանակակից գործարարությունը, իհարկե, դժվար է պատկերացնել առանց նորարարական, նույնիսկ հեղափոխական մոտեցումների, բայց էությամբ գործարարությունը պահպանողական վարքագիծ է ենթադրում. այդ շերտի համար շատ կարևոր է միջավայրի կայունությունը, փոփոխությունների էվոլյուցիոն ընթացքը, կանխատեսելիությունը: 

Թերևս դրանով կարելի է պայմանավորել այն, որ Հայաստանում առկա իրավիճակից ամենադժգոհ խավը կամ շերտը, կամ ամենադժգոհ խավերից կամ շերտերից մեկը հանդիսացող գործարարությունը, չափազանց պասիվ է քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների առումով, թեև ակնհայտ է, որ առանց դրա Հայաստանում չի բարելավվելու նաև գործարար միջավայրը:

Հարկ եմ համարում հստակեցնել, որ գործարարություն ասելով՝ նկատի ունեմ առավելապես փոքր և հատկապես միջին ու խոշորին մոտ գործարարներին, որոնցից անդին արդեն օլիգարխիան է: Օլիգարխիայի պարագան մի փոքր այլ է, այստեղ զուտ գործարարություն եզրը բավական նեղ է իրավիճակ ու վարքագիծ նկարագրելու համար: Օլիգարխիայի պարագայում եթե կան իրավիճակից դժգոհություններ,- իսկ այդպիսի դժգոհություններ անշուշտ կան, ընդ որում շատ լուրջ,- ապա միևնույն է, նրանց ունեցած քաղաքական իշխանությունը այդ դժգոհությունները չարտահայտելու դիմաց թույլ է տալիս ստանալ որոշակի տնտեսական դիվի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 494 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

   


        

Երեւանի քաղաքապետարանը արգելել է ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 481 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



  Երկարաժամկետ հեռանկարում Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել, եթե միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կառույցներ: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաքին  քաղաքականության գերմանական հանրության Ռուսաստանի եւ ԱՊՀ գծով հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքով, եթե այդ երկու երկրները կտնեն այս կամ այն միջազգային կառույց, դա թույլ կտա Ղարաբաղի հարցը լուծել հաշտությամբ:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականության եւ ստատուս-քվոյի պահպանության մասին, Ռարը նշել է, որ եթե նույնիսկ ստատուս քվոն փոքր ինչ փոխվի, ապա միայն խաղաղության կողմը:

«Ներկա պահին ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Ստատուս քվոն ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից եւ միջազգային հանրությունը ունի բավարար կշիռ, տարածաշրջանում անցանկալի զարգացումները կանխելու համար»,- ասել է փորձագետը, հավելելով, որ ինչքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ուժով գրավել Ղարաբաղը, ռազմական գործողությունները ձեռնտու չէ նաեւ իրենց եւ այդ երկրի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է:

«Դա կխրտնեցնի Ադրբեջանի տնտեսո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 437 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

 
 Հայկական նեոբոլշևիզմի ու կղերապահպանողական մտածողության որոշ կետերի շուրջ

ՀՀ խոշոր բուրժուազիան ու պետական գրեթե ողջ մեքենան 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցեցին Սերժ Սարգսյանին, քանի որ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահ դառնալու դեպքում ակնհայտ էր, որ սկսվելու է սեփականության և պետական պաշտոնների վերաբաշխման լայնամասշտաբ գործընթաց և «վհուկների որս», ինչը վերակենդանացած առաջին նախագահը   դեմագոգիկ կերպով կներկայացներ որպես հակակոռուպցիոն պայքար և թալանվածը ժողովրդին վերադարձնելու գործողություն, այնինչն պարզ էր, որ դա տերպետրոսյանական նեոբոլշևիկյան հեղափոխությունը թաքցնելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու հռետորաբանություն էր լինելու։ Հանրության լայն շրջանակներին, ըստ այդմ, մատուցվելու էր միայն տեսարանը, իսկ հացի խնդի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 628 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը մտահոգված է նրա առողջական վիճակով: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել է նրան դադարեցնել հացադուլը: 

Թինա Մալխասյանը մարտի 16-ից` Հովհաննիսյանի հացադուլը սկսելու հաջորդ օրվանից ամեն օր զննում է նրան:  

Բժշկուհին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը ճնշման տատանումներ ունի` օրվա որոշ ժամերին նրա ճնշումը իջնում է: Բժշկուհուն մտահոգում է նաեւ այն, որ Հովհաննիսյանը սկսել է ավելի քիչ ջուր խմել: 

«Դա եւս վտանգավոր է, պետք է օրական 2-3 լիտր հեղուկ օգտագործի, քանի որ բացի ջրից ուրիշ ոչինչ չի ընդունում», - ասաց Մալխասյանը` հավելելով, որ հացադուլը շարունակելու դեպքում «Ժառանգության» առաջնորդի մոտ կարող են խնդիրներ առաջանալ լյարդի, երիկամների, տեսողության հետ. - «Չնայած նման նշաններ դեռ չկան, բայց վտանգը մեծանում է», - հավելեց նա: 

Ըստ բժշկո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 515 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 9 10 11 12 13 ... 81 82 »