Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ
 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր կազմակերպել էր հավաք-քննարկում` «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով:Հիմնական բանախոսն էր տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուգասզյանը, ով քննարկման մասնակիցներին իրազեկելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբին միանալու իր որոշման մասին, հանդես եկավ Միջին Արևելքում արդի քաղաքական գործընթացների և Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակի վերլուծությամբ:Նա նշեց, որ հասունանում է ժողովրդավարության արագության և խորության համամոլորակային փոփոխություն, և այն ներկայացուցչական ժողովրդավարությունը, որ գոյություն ունի Եվրոպայում կամ Ամերիկայում, մեծ հաշվով, արդեն հնացած է, և արտացոլում է 18 րդ դարի պայմանները: Վերլուծելով համաշխարհային քաղաքական-հասարակական շարժումները՝ նա ասաց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ առումներով այլևս ուժասպառ է, և ոչ արդյունավետ ոչ միայն Հայաստանում կամ Մերձավոր Արևելքի երկրներում, այլև Արևմուտքի, այսպես կոչված, զարգացած դեմոկրատիաներում: «Ոչ թե ժողովրդավարության սկզբունքն է հնացել, այլ ներկայացուցչական ժողովրդավարության իշխող իներցիոն տարբերակը։ Ներկայումս փորձարկման մեջ են սկսվում դրվել մոդելներ, որոնք սպառնում են փոխել անգա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 484 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Հայտնի այլախոհ Վլադիմիր Բուկովսկին մտադիր է հասնել նրան, որ կալանքի սանկցիա տրվի ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին`նրան մեղադրելով մարդկության դեմ կատարած հանցանքների մեջ:

Վլադիմիր Բուկովսկին ուզում է, որ Գորբաչովը պատասխանատվության ենթարկվի` հակախորհրդային ելույթները ճնշելու վերաբերյալ 1989-91 թվականներին արձակած իր հրամանների համար: Այդ ժամանակ Թբիլիսիի, Բաքվի եւ Վիլնյուսի քաղաքացիական հասարակության դեմ օգտագործվել է խորհրդային բանակը, ինչի հետեւանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ, առնվազն երկու հազար մարդ վիրավորվել է:

Երեկ Լոնդոնի Վեստմիրյան գլխավոր դատարանը մերժել է Բուկովսկու հայցը`ԽՍՀՄ առաջնորդի կալանքի եւ հարցաքննության վերաբերյալ:

Իրավապաշտպանի ներկայացուցիչները մտադիր են բողոքարկել դատարանի մերժումը: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին հայտնել է ինքը` Բուկովսկին: Նրա խոսքով` դատարանը որոշումը կայացրել է փակ դռների հետեւում «խորհրդային ժամանակ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 471 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

  Դիմում–բողոք
 Մենք`Եռաբլուր Պանթեոնում իրենց հավերժական հանգիստը գտած որդիների մայրերս,հայտնում ենք մեր զայրույթը,մտահահոգությունն ու բողոքը:
 Մեր որդիների հոգու հանգստի համար կառուցված փանփուշտաձև մատուռը դարձել է առք ու վաճառքի, բիզնեսի կենտրոն: Սկզբում անվճար տրամադրվող մոմերը դարձան վճարովի: Հաշտվեցինք այդ փաստի հետ՝ մտածելով, որ կմտնենք մատուռ, առանց մոմ վառելու կաղոթենք Աստծուն:Փաստորեն ազգի զոհասեղանին որդի դրած մայրը զրկվեց անվճար մոմ վառելու հնարավորությունից:
 Սակայն այն փաստը, որի հետ ոչ մի կերպ չենք կարող հաշտվել և հանդուրժել, այն է,որ այժմ ցանկացած անձ իր հարազատի դին վերջին գիշերը փողով կարող է բերել Պանթեոնի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 952 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (6)

 MIGnews.com լրատվական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանը պատրաստվում է արտադրել Իսրայելում մշակված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): 

Ադրբեջանի կառավարությունն իր առջև «սպառազինության անկախության» հասնելու խնդիր է դրել, ինչին նպաստում են ածխաջրածինների վաճառքից ստացվող խոշոր գումարները: 

Ադրբեջանը վախենում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում ինքը կզրկվի Եվրոպայում, Ամերիկայում ու Ռուսաստանում իր ունեցած զենքի ու զինամթերքի մատակարարման աղբյուրներից: 

Ներկայումս Բաքվի մերձակայքում գտնվող AZAD գործարանի բազայի վրա կառուցվում է նոր գործարան, ուր և պետք է արտադրվեն իսրայելական Orbiter-2M և Aerostar ԱԹՍ-երը:

Դրանցից առաջինն ի վիճակի է 6 ժամ շարունակ թռչել 4-6 կիլոմետր բարձրության վրա, իսկ երկրորդը` 12 ժամ շարունակ` մինչև 10 կիլոմետր բարձրության վրա: 

Ադրբեջանում արտադրված ԱԹՍ-երի առաջին փորձնական թռիչքները տեղի կունենան առաջիկա երկու տարիներին: Նախատեսված է ԱԹՍ-երի լայնամասշտաբ արտադրություն սկսել 2013 թվականին: 

Ներկայումս ադրբեջանական բանակի սպառազինության տրամադրության տակ են գտնվում իսրայելական արտադրության 10 ԱԹՍ-եր:
Դիտարկումների քանակը: 485 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 2012թ. Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է Սենատի օրակարգ բերել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը։Թուրքական պարբերականի հետ հարցազրույցում ֆրանսիական Սենատում սոցիալիստների խմբակցության անդամները հաստատել են այդ տեղեկությունը և նշել, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է օրինագիծն օրակարգ բերել ընթացիկ տարվա մայիսի 4-ին։«Հայկական Սփյուռքը նոյեմբերին կայանալիք Սենատի ընտրություններից առաջ ակտիվացրել է իր շփումները ֆրանսիական կուսակցությունների հետ։ Տեսնելով իշխանության՝ Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ բացասական վերաբերմունքը՝ հայկական Սփյուռքը բանակցություններ սկսեց Սենատում սոցիալիստների խմբակցության ղեկավար Ժան Պիեռ Բելի հետ։ Իսկ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մարտին Օբրին անձամբ ցուցումներ է տվել Բելին օրինագիծը Սենատի օրակարգում ընդգրկելու առնչությամբ։ Սպասվում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո Սենատում մեծամասնությունը, որը ներկայում «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 430 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Արդեն մոտ կես տարի է`  Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռի գործերին որոշել է խառնվել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը՝ նրա առաջնորդ Նավասար արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ, գրում է "ՉԻ"-ը` շարունակելով."Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թեմականները հանել են մատուռի պատերին փակցված Մոնթեի, ազատամարտիկների եւ ԱՍԱԼԱ-ի զոհված տղաների լուսանկարները, որովհետեւ նրանք «սրբացված» չեն եկեղեցու կողմից"։ Եվ չնայած զոհվածների մայրերին կճոյանականները խորհուրդ են տվել մատուռն իրենցը չհամարել եւ հաշտվել կատարվածի հետ, մայրերը որոշել են պայքարել Եռաբլուրի մատուռի համար եւ ամեն ինչ անել, որ այն վերադարձվի այն կարգավիճակին, ինչպես որ ստեղծվել է ի սկզբանե։

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի մասին վերջին բացահայտումներից հետո մայրերը համոզվել են, որ մատուռը յուրացնելը Կճոյանի բիզնես-ծրագրերի մեջ է մտնում։ Մեզ հետ զրույցում մայրերը նկատեցին, որ շքեղասեր Կճոյանին նոր մեքենա է պետք, կամ հայ հանրությանը անհայտ սխրանքների դիմաց՝ վարչապետի նվիրած ատրճանակից բացի սիրտը այլ զ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 668 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

Чемоданное настроение охватило пока далеко не всех потенциальных репатриантов.Фото: ИТАР–ТАСС


Մասնագետների կարծիքով` հատկապես մարզերում, հիմնականում ելնելով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, կտրուկ ավելացել է Հայաստանը լքողների քանակը:

Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի տվյալներով` այս տարի Շիրակի մարզից արտերկիր մշտական բնակության մեկնողների թվաքանակն ավելացել է 30-40 տոկոսով: Ըստ կենտրոնի մասնագետների` արտագաղթում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն, այլ նաև Ֆրանսիա և Չեխիա:

-Ես միանշանակ կարող եմ փաստել, որ Հայաստանից մեկնել ցանկացողների դիմումների քանակն ավելացել է,և շատ քիչ են հետ վերադարձողները: Վերադառնալուց հետո, ինչպես փորձը ցույց է տալիս, միառժամանակ մնում են և նորից հետ են վերադառնում Ռուսաստանի Դաշնություն կամ եվրոպական որևէ երկիր: Մեկնողները հիմնականում անիրազեկ են և ամեն քայլի դիմում են,նույնիսկ՝ անօրինական, որպեսզի լքեն Հայաստանի Հանրապետությունը: Պատճառը միանշանակ սոցիալ–տնտեսական ծանր ճգնաժամն է, աշխատատեղերի բացակայությունն է, իսկ այն գործարարները, որոնք փակում են իրենց բիզնեսը և մեկնում Հայաստանից, իրենց մոտ էլ պատճառը հարկային անկանոն քա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 505 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ հասարակական-քաղաքական գործիչների հանդիպման մասնակիցների մեջ են եղել նաև Կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանն ու Ալիկ Արզումանյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի դեմ անհաշտ պայքար ծավալած Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Տիգրան Խզմալյանը, Մարինե Պետրոսյանը: 

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին հարցրինք, թե ինչպե՞ս կարող է ինքը ներքաղաքական խնդիրներ քննարկել, օրինակ, Կոնգրեսի դեմ մշտապես կատաղի պայքար մղող և պրոքոչարյանական համարում ունեցող Անդրանիկ Թևանյանի հետ, անհասկանալի է: 

«Ես նման պիտակներ չեմ սիրում կպցնել որևէ մեկին: Մարդիկ են, որոնք ունեն իրենց կարծիքը և կարող են արտահայտել: Ես չգիտեմ` ինքը քոչարյանակա՞ն է, թե՞ չէ: Ինքն ինձ ասել է, որ քոչարյանական չի»,- ասաց Ռուբինյանը: Վերջինս նաև ասաց, թե շաբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, հնչել են մտահոգություններ:

«Այստեղ տարօրինակ բան չկա: Հանդիպում է եղել, մարդիկ իրենց կարծիքները փոխանակել են: Դավադրություն չի եղել, գաղտնի հանդիպում չի եղել»,- ասաց պարոն Ռուբինյանը:
Դիտարկումների քանակը: 561 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի հարցով Սերժ Սարգսյանին դիմելու Գագիկ Ծառուկյանի քայլն անկասկած դժվար է տեղավորել միայն մարդասիրական նկատառումների կամ էլ պարզապես մարզաշխարհի ղեկավարի պաշտոնական պարտականությունների շրջանակում: Դա, անշուշտ, նաև քաղաքական քայլ է, որ փորձում է անել փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրից հետո լուսանցքում հայտնվելու ռեալ վտանգի տակ կանգած, եթե ոչ արդեն այդ վտանգի տակ մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: 

Բանն այն է, որ այսօր ներքաղաքական գործընթացները զարգանում են բավական հետաքրքիր դինամիկայով, որտեղ դաշտի առանցքային մասը գրավելու «բլից-կրիգով» հանդես են եկել մի կողմից իշխանությունը` ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 551 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

 Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը:   Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը նախօրեին մտահոգություն էր հայտնել նրա առողջական վիճակի առնչությամբ: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել էր նրան դադարեցնել հացադուլը: 

Անցած օրերին Ազատության հրապարակում մի շարք քաղաքական պահանջներով հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցել Ազգային ժողովի նախագահը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 626 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

« 1 2 ... 7 8 9 10 11 ... 81 82 »