Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16.5.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ






Երիտասարդական Աշխարհ" հասարակական կազմակերպությունն այսօր իրականացրել է ֆլեշ-մոբ` "Ձերբազատվենք էժանագին դիմակներից" խորագրով:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 570 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին, որ կսպանի նրան եւ նրա որդուն: Այս մասին news.am-ին ասաց տիկին Գործունյանը:

«Ինքն ինձ քիչ առաջ զանգահարել է Մոսկվայից եւ սպառնացել, թե դու եւ քո տղա Սեւակը միչեւ գիշեր ջիհադ կդառնաք»,- ասել է «Փարիզյան սուրճի» սեփականատերը:  Զոհրաբյանի այդ սպառնալիքի համար, ինչպես նշեց Գործունյանը, հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները:

Նշենք, որ ըստ «Ժամանակ» թերթի` ամիսներ շարունակ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, կքած պարտքերի տակ, զբաղվել է ալֆոնսությամբ: «Կարճ ժամանակ առաջ www.persons.am կայքէջում Զոհրաբ Զոհրաբյանի կենսագրականի տակ տեղ գտած կարծիքներում հայտնվել էր հետեւյալ գրառումը. «Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կքցե, զգույշ տիկիններ, ինձ պես մի եղեք», - գրել էր «Փարիզյան սուրճ»-ի տնօրեն Վալերի-Աշխեն Գործունյանը: Սակայն կարճ ժամանակ անց տողերն անհետացել են Զոհրաբ Զոհրաբյանի` Գործունյանին սպանելու սպառնալիքների արդյունքում»,- գրել է թերթը:

Վալերի Աշխեն Գործունյանն ասաց, որ ձեռնպահ է մնում  դեպքի մասին իրավապահ մարմիններին հաղորդելուց. «Իրենք ինձ փող են պարտք, ուզում եմ, որ իմ փողերը տան, ո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 667 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքական դատարանը անցած շաբաթավերջին մեղավոր ճանաչեց գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին` հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար։

Դատարանի որոշման համաձայն` աշխարհահռչակ գրողը «մեղադրանք է ներկայացրել ողջ թուրք ազգին» եւ «ոտնահարել է անհատի իրավունքները», ինչի համար պարտավոր է 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում վճարել, հաղորդում է «Բլումբերգ»-ը։

Փամուկի դեմ ազգայնականների հետապնդումները սկսվել էին 2005 թվականից, երբ գրողը շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր. - «Թուրքիայում 30 հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ է սպանվել, սակայն ես միակն եմ, ով համարձակվում է այդ մասին խոսել»։

Հայտարարությունն անմիջապես մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում, շատերը գրողին «դավաճան» պիտակն էին տվել, ազգայնականները երթ էին անցկացրել` հորդորելով այրել նրա գրքերը, իսկ Իրավաբանների միության նախկին նախագահ, ծայրահեղ ազգայնական Քեմալ Քերինչսիզը դատական հայց էր ներկայացրել` «թուրք ժողովրդի ինքնությունը վիրավորելու» համար։ Հայցին միացել էին նաեւ Թուրքիայի չորս քաղաքացիներ` սպանված զինվորների հարազատների անունից։

Ստամբուլի դատարանը հրաժարվել էր քննություն իրականացնել` պատճառաբանելով, թե «հայցվորները լոկ անհատներ են, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 483 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումները և իշխանափոխությունների գործընթացները, աշխարհում, և ի մասնավորի մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական և ֆինանսա-տնտեսական որոշակի լծակներ ունեցող պետություններին պարտադրեցին մոտեցումների վերանայման։ Այդ փոփոխությունները իրենց դրոշմը թողեցին նաև Հայաստանի Հանրապետության և՛ իշխանությունների և՛ քաղաքական ընդդիմության գործունեության մեջ և մարտավարական քայլերում։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 482 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


-Ակնհայտ է, որ գործարք է տեղի ունեցել։ Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանը ասում էր՝ ուլտիմատում, հիմա ասում է՝ ոչ մի ուլտիմատում, 15 կետ էր ասում, հիմա դառավ 3 անկապ կետ, ասում էր՝ «հիմա, հիմա», «վերջ՝ ավազակապետությանը», հիմա ասում է՝ ոչ մի հիմա, ոչ մի այսօր, մենք շախմատ ենք խաղում։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը առաջ ուզում էր դառնալ նախագահ՝ Սերժ Սարգսյանի աթոռի վրա էր աչք դրել, հիմա աչք է դրել Սերժ Սարգսյանի մյուս պաշտոնի վրա՝ ուզում է դառնալ շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Սա՛ է իրավիճակը։

Հասկանալի է, որ եթե ոստիկանությունը չուզենար, ո՛չ Րաֆֆին կնստեր Ազատության հրապարակում, ո՛չ Լեւոնը կմտներ եւ Ջհանգիրյանին կպարացներ։ Չմոռանանք, որ Լեւոնի պապաները այստեղ էին՝ Երեւանում. պարզ գործարք էր՝ Լեւոնը ասում է, որ այնքան չի լացելու պապաների մոտ, որ պապաները մեզ վրա մատ թափ տան, իշխանությունն էլ փոխարենը թույլ է տալիս իբր թե հաղթել՝ մտնել Ազատության հրապարակ։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 738 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

 ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը գերազանցել է իր լիազորությունները զեկույցում, հայտարարել է Modus Vivendi կենտրոնի ղեկավարը, պատմաբան Արա Պապյանը: Ըստ նրա, ոչ ոք թույլ չի տա համանախագահներին, որոնք ընդամենը միջնորդներ են, որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը:

«Այսուհանդերձ, թվում է, որ այս պարզ ճշմարտությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է անտեսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ասածիս ամենավերջին վկայությունը նշյալ խմբի 2011թ. մարտի 24-ի զեկույցի մեջ տեղ գտած ՚Լեռնային Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթը գրավյալ շրջաններՙ ("the seven occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh (NK)) ձևակերպումն է: Ակնհայտ է, որ իր զեկույ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 586 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Կամ երբ չգիտես, թե ով է Մանդակունին
 
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, բացեց այնտեղ տանող ճանապարհը իշխանության առաջ: Մարտի 25-ին Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նույն օրը խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամներն են այցելել Հովհաննիսյանին եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից դիմել նրան հացադուլը դադարեցնելու եւ խորհրդարան վերադառնալու կոչով, որ երկրի խնդիրները համատեղ քննարկեն: Նույնիսկ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ չգնալու մասին իր առաջվա տեսակետն այլեւս վերացած է, եւ ինքը եւս կարող է գնալ Րաֆֆիին տեսության:
 
Մնում է մի հարց` կգնա արդյոք Սերժ Սարգսյանը: Կարծես թե իրադարձությունների ընթացքը տանում է դրան` իշխանությունը կամաց-կամաց գնում է Րաֆֆի Հովհաննիսյանին տեսության, նախապատրաստելով Սերժ Սարգսյանի մուտքը հրապարակ: 
 
Տեր-Պետրոսյանի չմոտենալը, ինչը նա հետագայում բացատրեց Հովհաննես Մանդակունու լեզվով, իշխանությանը ստիպեց կա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 547 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վախենում է նույնիսկ չգրված գրքերից։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը, հայտարարել է Ձախ ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար, պատգամավոր Հասան Էրչելեբին՝ մեկնաբանելով օրեր առաջ թուրքական դատարանի՝ Ահմեթ Շըքի հեղինակած դեռևս չտպագրված «Իմամի բանակը» գրքի պատճենները հայտնաբերելու և ոչնչացնելու մասին որոշումը։«Նման բան առաջին անգամ ենք տեսնում, երբ հավաքեն դեռևս չտպագրված գիրքը։ Մարդիկ սարսափած են։ Ամեն պատեհ առիթով վարչապետ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիայում կա մամուլի ազատություն։ Սակայն միևնույն ժամանակ Էրդողանն սկսել է վախենալ դեռևս չգրված և չտպագրված գրքերից»,– հայտարարել է թուրք խորհրդարանականը։Նշենք, որ թուրք իրավապահները Ստամբուլի դատարանի հրահանգով շարունակում են «Էրգենեքոնի» գործով կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի դեռևս չհրատարակված «Իմամի բանակը» խորագրով գրքի էլեկտրոնային տարբերակի հայտնաբերմանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունը։ Այդ նպատակով խուզարկություններ են անցկացվում հրատարակչատներում և թերթերի խմբագրություններում։ Երեկ խուզարկություն է իրականացվել թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի խմբագրությունում, որտեղ հայտնաբերվել և առգ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 540 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Երբ Երեւանում 200 հազար հոգի փողոց դուրս գա, եւ Սերժ Սարգսյանը, նրանցից վախենալով, հրաժարական կտա, այդժամ Հայաստանում կտապալվի բռնապետությունը եւ ժողովրդավարություն կհաստատվի։ Դրանից հետո անհրաժեշտություն կառաջանա ազատ եւ հպարտ հայրենիք կերտելու։ Ուզում եմ այդ գործում իմ փոքրիկ լուման ներդնել եւ առաջարկություն անել։ Պետք է հաշիվ պահանջել բոլոր նրանցից, ովքեր փողոց դուրս չեն եկել եւ իրենց կոկորդներով չեն մասնակցել Համաժողովրդական շարժմանը։ Ինչպես Մայակովսկին էր գրում՝ «Ովքե՞ր են ձեր ծնողները, ինչո՞վ են զբաղվել մինչեւ 17 թվականը»։

Նոր, ժողովրդավարական Հայաստանում այդ նորմը պետք է ամրագրվի օրենսդրորեն՝ փոփոխություններ մտցնելով Քրեական օրենսգրքում։

Առաջարկում եմ սահմանել հետեւյալ պատիժները. 1/ նրանք, ովքեր թերահավատ էին, կասկածներ էին հայտնում Շարժման հաղթանակի վերաբերյալ, պիտի դատապարտվեն 5 տարով, 2/ նրանք, ովքեր ջուր էին լցնում իշխանության ջրաղացին՝ 10 տարով, 3/ նրանք, ովքեր խանգարում էին Շարժման հաղթանակին՝ 15 տարով։ Միայն մաքրվելով ժողովրդավարության հաստատմանը խոչընդոտող ժանտից՝ մենք կկարողանանք լուսավոր հայրենիք կառուցել։ Որտեղ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 562 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (4)

Սիրիացի ցուցարարները փորձել են այրել նախագահի հոր արձանը Մարտի 25-ին`ուրբաթօրյա աղոթքից հետո, Սիրիայի մի շարք քաղաքներում և գյուղերում հակակառավարական ցույցեր են սկսվել: Սիրիացիները բարեփոխումներ և ազատություն են պահանջում իշխանություններից, հաղորդում է Associated Press-ը:

Ութ օր առաջ սկսված բողոքի ցույցերից ոգեշնչված երեկ երկրի մի շարք քաղաքներում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր սիրիացիներ: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ էին հնչեցնում, դրոշներ և ձիթենու ճյուղեր էին թափահարում:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 525 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 10 11 12 13 14 ... 81 82 »