Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » PKK-ի հայտարարած զինադադարի ժամկետն ավարտվել է
18:56
PKK-ի հայտարարած զինադադարի ժամկետն ավարտվել է
Քրդական PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կողմից օգոստոսի 13-ից հայտարարած զինադադարի ժամկետն ավարտվել է: PKK-ի ղեկավարները նշում են, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ քրդերի նկատմամբ մերժողական վերաբերմունքն է հանգեցրել դրան։ Այս մասին, Firat գործակալության փոխանցմամբ, ասվել է PKK-ի կողմից տարածված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, թե իրենք աշխատել են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը քրդերի հետ երկխոսությունից անցնի քննակումների, «սակայն Էրդողանի կառավարությունը 6.5 ամսում քրդական հարցի կարգավորման ուղղությամբ որեւէ քայ չի արել»:

«Զինադադարի ժամկետի ավարտի համար անվիճելի մեղավորը «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է։ Մենք անցնելու ենք ակտիվ պաշտպանության, սակայն թիրախային հարձակումներ չեն լինի»,-շեշտվել է PKK-ի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ մոտ 30 տարի PKK-ն պայքարում է Թուրքիայում քուրդ ազգի իրավունքների ճանաչման համար։ Այդ պայքարի ընթացքում սպանվել է 40 հազար մարդ, այդ թվում PKK-ի զինյալներ, թուրք զինվորականներ եւ խաղաղ բնակչություն։

PKK-ի պահանջն է՝  մայրենի լեզվով կրթություն, Թուրքիայի արեւելյան շրջաններում քրդական ինքնավարության ստեղծում՝ Թուրքիայի կազմում։


news.am

Просмотров: 521 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: