Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 17
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը:

Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 499 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կարծիքով՝ ԼՂՀ հակամարտության լուծումը հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի առկայության պայմաններում։«Տարածաշրջանի երկրները պետք է ապրեն խաղաղ ու համերաշխ։ Մենք համարվում ենք հարևաններ և մեր հարևանությունը ժխտել չենք կարող։ Դա ամրագրված է աշխարhագրորեն և պատմությամբ։ Եթե մենք փորձենք մեր խնդիրները լուծել արդար և համերաշխ, բոլոր խնդիրներին էլ լուծումներ կգտնվեն։ ԼՂ հակամարտության լուծումը նույնպես հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի առկայության պայմաններում»,- Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ահմադինեժադը։Ըստ նրա՝ տարածաշրջանում հակամարտության առկայությունը վնասում է բոլորին։«Դա երկու կողմերի հարստությունների, ժամանակի կորստի, նյարդային լարվածության առաջացման պատճառ է, ինչպես նաև խոչընդոտում է առաջընթացին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը»,– ասել է Իրանի նախագահը։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 519 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Այսօր Մոսկվայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյի ժամանակ ռուսաստանաբնակ հայ գործարարները ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլարի հանգանակության խոստում են տվել: Այս մասին հայտնում է Tert.am- ի թղթակիցը Մոսկվայից:

Այդ գումարը հետագայում կգումարվի Հիմնադրամի ամենամյա թելեթոնի շրջանակում հավաքված հանգանակությանը:

Հիշեցնենք, որ անցած տարի Ռուսաստանի հայ գործարարների կողմից հատկացվել էր ավելի քան 5 մլն դոլար:

Այս տարի «Հայաստան» հի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 489 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)