Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 09

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չեն ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են մեկնել երրորդ երկիր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի համանուն հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունը:

«Կարմիր խաչից պաշտոնական ոչ մի ծանուցում առայժմ չկա: Ասեմ, որ միջազգային մարդասիրական իրավունքը, որը հիմնված է Ժնեւյան 4 կոնվենցիաների եւ հարակից արձանագրությունների վրա, նախատեսում է, որ եթե անձը ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր, դա իր իրավունքն է»,- նշել է Կապրիելյանը եւ հավելել. «Եթե նույնիսկ այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ինչին ես խիստ կասկածում են, մենք երաշխավորում ենք, որ այյդ անձանց նկատմամբ Հայաստանում բացասական դրսեւորումներ չեն լինի եւ նրանք կարող են Հայաստանից տեղափոխվել ե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 518 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Չեմ կարծում, որ որևէ դերակատար կա տարածաշրջանում կամ տարածաշրջանից դուրս, որ իրոք մտածում է, որ Ղարաբաղն իրոք կարող է վերադարձվել Ադրբեջանին»,– այսօր հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։Վերլուծաբանը նշեց, որ ինքը ոչ դեմ է, ոչ էլ կողմ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, սակայն կարծում է, որ Արցախի անկախության ճանաչման համար Հայաստանը նախկինում ունեցել է լավ հնարավորություններ, սակայն չի կարողացել օգտագործել դրանք։ Ռիչարդ Կիրակոսյանի համար, Հայաստանը կարող էր ԼՂ անկախությունը ճանաչել 1994թ. պատերազմի ավարտին, կամ այլ երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչման ժամանակ, սակայն «Հայաստանի կառավարությունը չկարողացավ օգտագործել այդ հնարավորությունները նախկինում»։«Իմ կարծիքով, առաջնահերթությունը ոչ թե այն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլ կարևորն այն է, որ Մինսկի խումբն արդեն ոչ պաշտոնապես ճանաչել է ԼՂ անկախությունը»,– հայտա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 435 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 09.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)