15:45 Երեւանը Կարմիր Խաչից որեւէ փաստաթուղթ չի ստացել, որ հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան | |
Հայաստանի իշխանությունները պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չեն ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են մեկնել երրորդ երկիր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի համանուն հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունը: «Կարմիր խաչից պաշտոնական ոչ մի ծանուցում առայժմ չկա: Ասեմ, որ միջազգային մարդասիրական իրավունքը, որը հիմնված է Ժնեւյան 4 կոնվենցիաների եւ հարակից արձանագրությունների վրա, նախատեսում է, որ եթե անձը ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր, դա իր իրավունքն է»,- նշել է Կապրիելյանը եւ հավելել. «Եթե նույնիսկ այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ինչին ես խիստ կասկածում են, մենք երաշխավորում ենք, որ այյդ անձանց նկատմամբ Հայաստանում բացասական դրսեւորումներ չեն լինի եւ նրանք կարող են Հայաստանից տեղափոխվել երրորդ երկիր»: Ըստ Կապրիելյանի՝ բավական տարօրինակ է թվում ադրբեջանական հանձնաժողովի քարտուղարի նման հայտարարությունը վերջին զարգացումների ֆոնին: «Չնայած դրան Հայաստանի իշխանությունները պատրաստ է շարունակել համագործակցությունը ադրբեջանական համապատասխան կառույցների հետ»,- նշել է Կապրեիլյանը: Վերջինս, ի դեպ, չբացառեց, որ ադրբեջանական հանձնաժողովի քարտուղարի հայտարարությունը նպատակ է հետապնդում դադարեցնել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին: Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը: NEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |