Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 04
Առաջիկա մեր անելիքը և թիվ մեկ խնդիրը ԼՂ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:Անդրադառնալով ազատագրված տարածքները որպես փոխզիջում վերադարձնելու մասին խոսակցություններին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ Հայաստանն արդեն մի շարք զիջումներ արել է՝ մինչև այսօր չի ճանաչել Արցախի անկախությունը, բանակցում է նրա անունից:«Տարիների հեռվից նորից ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու գերխնդի՞ր եք դրել: Էն ժամանակ, որ Ռոբերտ Քոչարյանը դաշտային հրամանատարի կեցվածքով նստեց բանակցությունների, բա ո՞ւր էին մյուսները, չբացատրեցի՞ն, որ ի վերջո Ղարաբաղը պետք է լուծի իր խնդիրը»,- Արտակ Դավթյանի հայտարարությանն արձագանքեց բանավեճի մյուս մասնակից, «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմում հնարավոր է եղել հաղթանակի հասնել, որովետև եղել է մի կարևոր հանգամանք՝ ղարաբաղցին կառչած է եղել իր հողին, ապրել է այնտեղ:Ըստ Սուրե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 540 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Ադրբեջանում զոհված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի դին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Վերջինս նշել է, որ հայկական կողմն էլ Ադրբեջանին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւին, ով շուրջ 10 ամիս առաջ ապօրինի հատել էր ՀՀ սահմանը:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին Հայաստանի նախագահի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները»,- նշեց Կարապետյանը:

Նշենք, որ գերու հանձնումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին ժամը 12-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում:



NEWS.am

Դիտարկումների քանակը: 509 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)