Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 17 » ՊՆ. Հակառակորդին մարտունակությամբ կարելի է գերազանցել միայն գերազանց ծառայությամբ
18:07
ՊՆ. Հակառակորդին մարտունակությամբ կարելի է գերազանցել միայն գերազանց ծառայությամբ
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը:

Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:

Կարևորելով մարտունակությամբ հակառակորդին գերազանցելու սկզբունքը` Ս.Օհանյանը նշեց, որ այն հնարավոր է ապահովել միայն գերազանց ծառայությամբ: Զորակոչիկներին մաղթելով բարի ծառայություն` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ նրանց ծառայությամբ է պայմանավորված մեր հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը:
 




Աղբյուր` Panorama.am

Просмотров: 493 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: