Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 17 » ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր է արդարության առկայության պայմաններում. Ահմադինեժադ
12:09
ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր է արդարության առկայության պայմաններում. Ահմադինեժադ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կարծիքով՝ ԼՂՀ հակամարտության լուծումը հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի առկայության պայմաններում։«Տարածաշրջանի երկրները պետք է ապրեն խաղաղ ու համերաշխ։ Մենք համարվում ենք հարևաններ և մեր հարևանությունը ժխտել չենք կարող։ Դա ամրագրված է աշխարhագրորեն և պատմությամբ։ Եթե մենք փորձենք մեր խնդիրները լուծել արդար և համերաշխ, բոլոր խնդիրներին էլ լուծումներ կգտնվեն։ ԼՂ հակամարտության լուծումը նույնպես հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի առկայության պայմաններում»,- Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ահմադինեժադը։Ըստ նրա՝ տարածաշրջանում հակամարտության առկայությունը վնասում է բոլորին։«Դա երկու կողմերի հարստությունների, ժամանակի կորստի, նյարդային լարվածության առաջացման պատճառ է, ինչպես նաև խոչընդոտում է առաջընթացին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը»,– ասել է Իրանի նախագահը։Հիշեցնենք, որ այսօր Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան, որտեղ կանցկացվեն երկու երկրների ղեկավարների հանդիպումներ։ Նա նաև կկմասնակցի կասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։

 




Tert.am

Просмотров: 520 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: