Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 28 » Հայոց Անկախության ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ. 1883 թիվ
23:07
Հայոց Անկախության ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ. 1883 թիվ

  Ով 
է  ՀԱՅՈՑ  թշնամին ?

       Հայոց թշնամին նա է`ով Հայրենիքից բնակչության
արտագաղթի պայմաններ է  ստեղծում,և միաժամանակ
փորձում է համոզել բոլորին, թե հայրենանվեր գործով է զբաղված: Իսկ բարեկամը նա է, ով
կոչ է անում Հայերին վերադառնալ Հայրենիք,և 
չլքել այն:

                            Ով է իսկական Հայը ?

       Իսկական Հայը նա է` ով անկեղծորեն ցանկանում  և  աջակցում
է Հայաստանի անկախությանը:

  Որ պետությունում Հայը կարող է իրեն երջանիկ
զգալ?

        Հայը իրեն երջանիկ կարող է զգալ միայն `Հայաստանում,
և միմյան հայկական հողի վրա,Հայը կարող է  իրեն
լիարժեք Հայ զգալ:

 Ում 
են  նման Հայաստանից դուրս ապրող Հայերը?

  Հայաստանից դուրս ապրողողները նման են այն
վարձակալներին,որոնք նորոգում ու զարդարում են վարձով  տան պատերը,չմտածելով որ  օրինական տանտերը իրենց վաղ թե ուշ  դուրս է անելու:

    Ինչ պայմաններում կհայտնվեն Հայերը,եթեչազատագրեն Հայաստանը?

 Եթե Հայերը մոտակա  50  տարում
չազատագրեն իրենց Հայրենիքը` ապա կբնաջնջվեն:

Միթե հարստությունը չի  օգնի  Հայերին
չտրալուծվելու օտարության մեջ?

   Աղքատությունն օտարության մեջ անշուշտ
կուծացնի Հայերին,բայց հարստությունը կտարալուծի 
նրանց ավելի արագ:

   Չվտանգելով իրեն`ինչ գործողություններ կարող է
ձեռնարկել յուրաքանչյուր Հայ, ի բարորություն համայն  Հայությանը  ?

               Յուրաքանչյուր  Հայ` առանց իրեն վտանգ ենթարկելով կարող է.

        1 .Հայաստանում ունենալ փոքր  կամ մեծ հողամաս:

        2 .Երեխաներին դաստիարակել հայկական
ոգով:

        3 .Սովորեցնել նրանց տիրապետել զենքին:

    4.Եվ ստեղծել բացառապես հայկական ավանդական    ընտանիք:

                Ինչ առաջնահերթ խնդիրներ են ծառացած
Հայերի առաջ? 
 

        Հայերի առջև   ծառացած են հետևյալ խնդիրները .

         1.Ամբողջ ընտանիքով տեղափոխվել
Հայաստան:

     2 .Քարոզել բոլոր ծանոթ Հայերին` նույնպես տեղափոխվելու:

    3.Քարոզել ու աջակցել յուրաքանչյուր
Հայի`Հայաստանում հող ու անշարժ գույք ձեռք բերելուն:

            4.Ջանք թափել բացելու արվեստի և գյուղատնտեսական
դպրոցներ :

    Ինչումն
է  կայանում Հայերի հիմնական մոլորությունը?         

      Հայերի հիմնական մոլորությունները
հետևյալներն են.

        1.Աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ)լինելու ձգտումը:

          2  .Օտարության մեջ թափառելը:

   3.Սեփական շահի համար կատարած
դրամաշորթությունն ու վաշխառությունը` ինչը պղծում է Հայի հպարտ անունը:

           4 .Անձնական շահից  դրդված սերն առ Հայրենիք:

         5 .Հայերի մեջ փառաբանվող մարդկանց
նկատմամբ դավաճանությունն ու  անհարգալից  վերաբերմունքը:

               6 .Այլազգիների հետ ամուսնությունները:

Որ բառերն ու խոսքերը պետք
է իսպառ ջնջել հայոց լեզվից ?

  Հայոց լեզվից պետք է իսպառ վերանան
բոլոր այն բառերը,ասացվածքներն ու խորհուրդները` որոնք իրենց մեջ պարունակում են հիասթափություն,անելանելիություն,անհուսալիություն,ազգի
պատիվը նսեմացնող, խորամանկուտյուն սերմանող` օրինակ ասենք. "Հայերը միասնական չէն”
, "Աշխարհին խաղաղություն-Հայերին փող”,”Հայը որ Հային չխափի,ոչ ոք չի խափի” և այլն:

 Որոնք են Հայի ազգային առանձնահատկությունները
?

 Հայի ազգային առանձնահատկությունը
պետք է լինի  ա) Հայոց լեզվի իմացությունը  բ) Հայաստանն ազատագրված տեսնելու խորին ցանկությունը:

 

                  Վարդապետարանը գրվել է 1883 թվին:
Ա
ռանձին տետրում, որոշ փոփոխություններով, առանց հեղինակի
անունի: Հրապարակվել է Մկրտիչ Պորտուգալյանի կողմից  1889  թվին:    

Просмотров: 778 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Hiksos   (30.08.2010 16:58) [ՆՅՈՒԹ]
mot 130 tari araj grvac... bayc nuynqan ayjmeakan....zarmanal kareli e !!!!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: