Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 10
Այսօր` օգոստոսի 10-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, APA, 1news.az, day.az կայքերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրև թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ և կայքերում լուսանկարներ տեղադրել:
Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ և 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից»:
Հետևաբար, ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց և կանխեր լուսանկարների տեղադրումը: Ընդ որում, պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը հանդիպել լրատվամիջոցների հետ չի ազատում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանը իր պարտավորություններից, քանի որ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրվում է, որ «պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են կոնվենցիաներով»:
Հրավիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպությունների և հատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 453 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Այսօր լրանում է Սևրի դաշնագրի ստորագրման 90-րդ տարին: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այս առթիվ հանդիպելով լրագրողներին նախ շնորհավորեց բոլորին, ապա հայտարարեց, որ նախապես պատվիրված ոսկե գրչով ստորագրված այդ փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, չնայած նախկինում այն դիտվել է որպես թղթի մի կտոր:

Պատմաբանն ուրախությամբ նշեց, որ Սևրի պայմանագրի նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքը գնալով փոխվում է ու դրա նկատմամաբ հետաքրքրությունն աճում է: Բանախոսը Սևրի դաշնագիրը հայկական հարցի համար որակեց որպես Նյուրենբերգի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 678 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Օգոտոսի 10-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի օգոստոսի 10-ին` ժամը 10:00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտարկումների քանակը: 516 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Կոնգրեսմեն 

Կոնգրեսմեն Սթիվ Իսրայելըհաստատել է, որ հակված է Կոնգրեսում առաջ քաշելու այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի համար: «Ես բարձր եմ գնահատում Լոնգ Այլանդի հայերի հետ հանդիպումը: Մենք զրուցեցինք մի շարք կարեւոր հարցերի մասին, այդ թվում նաև Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օգնության, հունիսի 18-ին Մարտակերտի շրջանի վրա Ադրբեջանի հարձակման մասին, ինչպես նաև ընդգծեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը», - ասել է կոնգրեսմեն Իսրայելը` Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանակի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 535 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Թուրքիայի Աղրը նահանգի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը կոշտ հայտարարություն է արել օրեր առաջ հայկական արշավախմբի` Արարատ լեռ բարձրանալու առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ankara գործակալությունը:
Մեհմեդ Էրաթը նա հայտարարել է, թե արշավախմբի` Արարատ լեռ բարձրանալու առնչությամբ տարածված տեղեկություններն անհիմն են, ապա ասել. «Սակայն եթե նման բան կա, ապա աղրըցիներն իրենց մտա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 528 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  օգոստոսի 8-ի լույս  9-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման  33 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 300 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 567 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայաստան-Ռուսաստան գազամուղի վաճառքն Ադրբեջանին սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, այդ թվում՝ քաղաքական և էներգետիկ։ Մեկնաբանելով Ադրբեջանին Ռուսաստան-Հայաստան գազամուղի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունը` Tert.am-ին այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

Ստեփան Սաֆարյանը, միաժամանակ, նկատեց, թե այդ մասին լուրն արդեն երեք շաբաթ է՝ կա, ու հետաքրքիր է, «թե ինչ քայլեր են ձեռնարկել, ինչ պարզաբանումներ են պահանջել մեր իշխանությունները վրացական իշխանություններից, որ այդ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 591 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)