Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 30

Հանրային հեռուստաընկերությունը շուտով կցուցադրի «Հայ ասպետ» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղի մասնակիցների` Արևմտյան Հայաստան կատարած այցելության մասին պատմող ֆիլմը: Այս մասին այսօր Ազգային գրադարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հեռուստախաղի տնօրեն Կարին Տոնոյանը: Բացի այդ` Կ. Տոնոյանը նշեց, որ Արևմտյան Հայաստան կատարած այցելությունից հետո որոշվել է դասընթացներում ներառել նաև թուրքերենի ուսուցումը:

Ինչպես պատմեց Կ. Տոնոյանը, իրենք Թուրքիայից վրդովված ու վիրավորված են վերադարձել: Մասնավորեցնելով խոսքը` նա նկատեց, որ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում իրենց ծխեցրած խունկը ոտքով հանգցրել է թուրք ոստիկանը: Նրա կարծիքով, այդ քայլով ապացուցվեց` եղեռնը դեռ շարունակվում է:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 893 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Հայկական կողմը բազմիցս ասել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչը որոշակիորեն մշակվեց Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Բոլորիս համար էլ տեսանելի էր Ադրբեջանի քաղաքական էլիտայի հիստերիկ պահվածքը, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգյան հանդիպումից հետո, ինչը մեկ բանի մասին է վկայում. Ադրբեջանը պատրաստ չէ առաջադրված շրջանակներում, այն է՝ Սանկտ Պետերբուրգում որոշակիորեն վերջնական տեսքի բերված Մադրիդյան փաստաթղթի հիման վրա խաղաղ բանակցային ճանապարհով լուծել ԼՂ հիմնահարցը,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը մշտապես մերժում է համանախագահների ներկայացրած առաջարկները, ինչի արդյունքում բանակցային գործընթացը դանդաղում է՝ նշել է ԱԺ պատգամավոր, Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1275 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքները ուղղակի հիվանդագին են: 
Օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը, Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»:
Նման որա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 814 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՀՀՇ վարչության անդամ Հովաննես Իգիթյանն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականություն այս փուլում չի տեսնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իգիթյանը նշեց, որ նման եզրահանգման համար կա երկու պատճառ։ «Առաջինն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի համեմատ այսօր շատ մեծ դիվանագիտական և քաղաքական առավելություններ ունի միջազգային կազմակերպություններում։ Մտածում է՝ կարող է այս առավելությունն օգտագործել, իսկ պատերազմ սկսելով՝ կարող է չհասցնել Ղարաբաղի հարցը լուծել իր օգտին, բայց կորցնել իր քաղաքական և դիվանագիտական առավելությունը։ Առայժմ Ադրբեջանն իր հույսերը կապում է լոբբինգի, Թուրքիայի ակտիվության հետ»,- նշեց բանախոսը։

Երկրորդ պատճառը, ըստ Իգիթյանի, այն է, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, բոլոր դրական կողմերով հանդերձ, ունի նաև մեկ բա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 530 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Թիվ 11 դպրոցում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև ուսուցիչներից մեկի հարցին, որը վերաբերել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու, այդպիսով` կարգավորման ներկայիս ձևաչափը խեղաթյուրելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծին:

Ուսուցիչը հարցրել է. «Այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում և բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 529 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)