Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 16


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին C-300 տեսակի զենք չի վաճառի։ «Երկու-երեք տարի ծեծվեց այդ խնդիրն Իրանի հետ, նշվեց, թե Ռուսաստանն Իրանին պետք է վաճառի C-300։ Այդպես էլ չվաճառեց։ Մի քանի տարի ծեծվեց այդ խնդիրը Կիպրոսի հետ։ Ես վստահ եմ, որ այդ զենքը Բաքու չի գնալու»,- հայտարարեց Շիրխանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանում արդեն հրապարակումներ կան, ըստ որոնց՝ այդ զենքի վաճառքը Բաքվին կվտանգի Ռուսաստանի ազգային շահերը։ «Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն ինքն իր շահերին դեմ քայլ անի։ Դա ավելի շուտ խայծ էր, որը մեր ժողովուրդներին խառնեց իրար»,- եզրակացրեց բանախոսը։

Շիրխանյանի խոսքով՝ Ռուսաստանը C-300-ը վաճառելու խնդիր չունի, այդ զենքի գնորդներ շատ կան, քանի որ դա ժամանակի ամենահաջողված համակարգն է։

Եթե, այունամենայնիվ, Ադրբեջանին վաճառվի այդ զենքը, ապա, ըստ Շիրխանյանի, Հայկական բանակն ունի բավարար գիտելիքներով զինվորականներ, որոնք ի վիճակի են գործողություններ պլանավորել, որպեսզի Հայաստանը չտուժի։

Շիրխանյանի խոսքով՝ Հայաստանի հավատարիմ դաշնակիցը Ռուսաստանն է։ «Հայաստանի համար կործանարար է Ռուսաստանին չապավինելը։ Այսօր երկու երկրների ռազմական դաշինքը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 487 | Ավելացված: ArUn | ԱՄՍԱԹԻՎ: 16.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ 2011–ից հետո նա չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում։ Միաժամանակ, վարչապետը չէր բացառել քաղաքական կարիերան շարունակելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ դրա համար պարտադիր չէ կուսակցություն ղեկավարել։

Այդուհանդերձ, ըստ Regnum գործակալության, շատ վերլուծաբաններ կարծում են, որ Էրդողանը նախապատրաստվում է գալիք նախագահական ընտրություններին, քանի որ 2012թ. Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորություններն ավարտվում են։ Թուրքիայի գործող օրենսդրության համաձայն՝ նախագահին 7 տարով ընտրում է խորհրդարանը, սակայն 2007թ. մայիսին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրություն 5 տարով՝ 2–րդ անգամ վերընտրվելու հնարավորությամբ, նախագահական ընտրությունների անցկացում 2 փուլով, խորհրդարանի լիազորությունների ժամկետի կրճատում՝ 4 տարի ներկայիս 5–ի փոխարեն, խորհրդարանում գործող քվորումի փոփոխություն։ Այսպիսով, էրդողանը կարող է շարունակել իր քաղաքական կարիերան որպես Թուրքիայի նախագահ, ինչը կարող է տարաձայնությունների առիթ դառնալ նրա և Գյուլի միջև։

Kanal8–ին մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 488 | Ավելացված: ArUn | ԱՄՍԱԹԻՎ: 16.08.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)