«Ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Աստանայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ։Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուլն անդրադարձել է նաև ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպմանը և տեղեկացրել, որ հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկվել է Կովկասում առկա իրավիճակը։Ընդգծելով, որ Կովկասում առկա խնդիրների կարգավորման հարցում Ռուսաստանն ունի ամենակարևոր դերակատարությունը, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից։Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ.«Ոչինչ էլ չի մահացել։ Մենք վճռական ենք։
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Այսօր` դեկտեմբերի 2-ի առավոտյան Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ ներկայացնում ենք ելույթը:«Հարգարժա́ն Նախագահ Նազարբաեւ, Հարգարժա́ն տիկին նախագահող, Տիկնա́յք եւ պարոնա́յք, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթաժողովն է 21-րդ դարում եւ առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախստանյան գործընկերներին եւ անձամբ Նուրսուլթան Նազարբաեւին ակտիվ նախագահության եւ բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար:
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Այսօր ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանն այս փուլում հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ և ձգտում է ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ Հայաստանին առավելագույն վնաս հասցնելուն:«Հայաստանի Հանրապետությունը կտրականապես չի ընդունում խնդրի ռազմական լուծումը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, սակայն, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը չի կարող ունենալ այլ ընտրություն, քան դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հնարավորինս ներդնել իր ուժերը ԼՂՀ անվտանգության ապահովման համար:Նա ընդգծել է, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում՝ մանրամասնելով, որ խնդրի լուծումը պետք է հիմնվի ԼՂ բնակչության կամքի վրա, քանի որ այդ կամքի իրացումն է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը:«Ադրբեջանը իր հավակնությունների համար չունի ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմքեր»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասել է, որ Ադրբեջանի փորձերը` ուժի սպառնալիքով կորզել միակողմանի
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Բելգիական VRT հեռւոստաընկերության եթերում De Pappenheimers ինտելեկտուալ խաղին մասնակցած Բելգիայի «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության փոխնախագահ եւ ֆլամանդական խորհրդարանի նախագահ Ժան Փիթեր Փաումանսը ցնցել է Թուրքիան։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ խաղի ժամանակ հետեւյալ հարցն է տրվել, թե Վոլտերը աշխարհի ո՞ր ազգն էր համարում ամենագարշելին, ինչին ի պատասխան բելգիացի քաղաքական գործիչը նշել է. «Թուրքերը»: Մյուս մասնակիցը զարմացած հարցրել է թե նա, իրոք, չգիտե՞ր, որ հարցի պատասխանը հրեաներն են, ինչին Ժան Փիթեր Փաումանսն արձագանքել է. «Գիտեի, բայց խիզախություն չունեցա դա ասելու»: Սկանդալային այս դեպքին արձագանքել է Բրյուսելում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջըն՝ հայտնելով թուրք հասարակության մտահոգությունը նման հարցերի եւ
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
|