Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 17
2010թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացավ ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա արձանագրությամբ հաստատված և կատարված հարցերը, նախանշվեցին հետագա խնդիրները: Քննարկումների արդյունքում հատկանշական էին ռազմատեխնիկական համագործակցության, ՀՀ տարածքում համատեղ վերանորոգման կենտրոնների և սերվիսների ստեղծման հարցերը:
Հայկական կողմի համանախագահ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանը և ռուսական կողմի համանախագահ` ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ.Բիրյուլինը ստորագրեցին ամփոփիչ Արձանագրություն, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2011թ. միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը Երևանում անցկացնելու վերաբերյալ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտարկումների քանակը: 444 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


NEWS.am-ի խմբագրություն հայտարարություն է ստացվել Ռուսաստանում Ջավախքի սփյուռքից: Ներկայացնում ենք դրա ամբեղջական տեքստը.

«Դեկտեմբերի 11-12-ին Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում եւ այլ ռուսական քաղաքներում իրականացված զանգվածային բողոքի ցույցերն ալեկոծեցին ողջ Ռուսաստանը: Ցույցերի ծավալայնությունն ու ոստիկանության հետ ուժային բախումները ցույց են տալիս, որ զանգվածային բողոքի ալիքը հասել է նոր մակարդակի: Մենք ցավակցում ենք ցույցերի ժամանակ բորոր տուժածներին, սակայն նաեւ կտրուկ դեմ ենք կատարվածի պատասխանատվությունը ռուս ժողովրդին վերագրելուն:

Հարկավոր է երկխոսություն: Այնտեղ, որ փակ են երկխոսութ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 423 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մարդու իրավունքների հայտնի պաշտպան, իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, ով հեղինակել է «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» աշխատությունը, հաճախ է հայտնվում մարդու իրավունքներին վերաբերող աղմկահարույց պատմություններում: Այս անգամ Ռոբերթսոնը բրիտանական եւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է որպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան:

Կիսատ թողնելով արձակուրդը Ավստրալիայում` ՄԱԿ-ի նախկին դատավոր, բրիտանական խոշոր իրավաբանական կազմակերպության ղեկավար Ջեֆրի Ռոբերթսոնը վերադարձել է Լոնդոն` ներկայացնելու Ասանժի շահերը երկրի բարձրագույն դատարանում: Հինգշաբթի օրը նա մյուս երկու փաստաբանների հետ միասին կարողացավ 250 հազար ֆունտ ստերլինգ գրավով ազատ արձակվել Ջուլիան Ասանժին, ով ձերբակալվել էր նախորդ շաբաթ` Շվեդիայում բռնաբարություն եւ սեռական բնույթի այլ հանցագործություններ կատարելու կասկածանքով:

WikiLeaks-ի հիմնադիրը ազատ է արձակվել մինչ հունվար, երբ դատարանը կքննի Ասանժին Շվեդիային հանձնելու հարցը: Դատարանից դուրս գալով` նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու հատկապես իր իրավաբաններին` արդյունավետ ու հաջող աշխատանքի համար: 

Ասանժն ու Ռոբերթսոնը երկուսն էլ Ավստալիայից են, ինչը դիտվում է որպես փ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 505 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)