10:19 Թուրքերն աշխարհի ամենագարշելի ազգն են. Բելգիացի կուսակցականի այս խոսքերը ցնցել են Թուրքիան | |
Բելգիական VRT հեռւոստաընկերության եթերում De Pappenheimers ինտելեկտուալ խաղին մասնակցած Բելգիայի «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության փոխնախագահ եւ ֆլամանդական խորհրդարանի նախագահ Ժան Փիթեր Փաումանսը ցնցել է Թուրքիան։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ խաղի ժամանակ հետեւյալ հարցն է տրվել, թե Վոլտերը աշխարհի ո՞ր ազգն էր համարում ամենագարշելին, ինչին ի պատասխան բելգիացի քաղաքական գործիչը նշել է. «Թուրքերը»: Մյուս մասնակիցը զարմացած հարցրել է թե նա, իրոք, չգիտե՞ր, որ հարցի պատասխանը հրեաներն են, ինչին Ժան Փիթեր Փաումանսն արձագանքել է. «Գիտեի, բայց խիզախություն չունեցա դա ասելու»: Սկանդալային այս դեպքին արձագանքել է Բրյուսելում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջըն՝ հայտնելով թուրք հասարակության մտահոգությունը նման հարցերի եւ պատասխանների համար։ Թուրքերին վիրավորած գործիչը խոստացել է թուրք դեսպանին, որ խնդրի հետ կապված հանդես կգա թուրքերին սփոփող հայտարարությամբ։ NEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |