Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 2 » Աստանայում հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը
12:23
Աստանայում հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը

 «Ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Աստանայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ։Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուլն անդրադարձել է նաև ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպմանը և տեղեկացրել, որ հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկվել է Կովկասում առկա իրավիճակը։Ընդգծելով, որ Կովկասում առկա խնդիրների կարգավորման հարցում Ռուսաստանն ունի ամենակարևոր դերակատարությունը, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից։Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ.«Ոչինչ էլ չի մահացել։ Մենք վճռական ենք։ Դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում։ Անհրաժեշտ է համառորեն աշխատել։ Մենք էլ աշխատում ենք»,– ասել է Գյուլը։

 





Tert.am

Просмотров: 465 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: