Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 07
Ադրբեջանն աշխարհում այն միակ երկիրն է, որն ամենաքիչն է վստահում թուրքերին։ Այս մասին թուրքական Taraf օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական դիվանագիտական կորպուսի վետերաններից, Փարիզում և Բրյուսելում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսքիթը։Հարցազրույցի ընթացքում թուրք պաշտոնաթող դեսպանը, ով 41 տարի շարունակ աշխատել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ տարբեր դիվանագիտական պաշտոններ զբաղեցնելով Իրանում, Հռոմում, Փարիզում, Բրյուսելում և աշխարհի մի շարք այլ երկրներում, մասնավորապես խոսել է թուրքական արտաքին քաղաքականության և WikiLeaks–ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի բովանդակության մասին։Ի պատասխան այն հարցի, թե «Թուրքիան հանուն Ադրբեջանի վիժեցրեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իսկ WikiLeaks–ի հրապարակումների արդյունքում պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն ամենևին էլ բարեկամաբար տրամադրված չեն Թուրքիայի հանդեպ։ Ավելի վաղ Թուրքիան իմացե՞լ է այդ իրողության մասին», թուրք պաշտոնաթող դիվանագետը հայտարարել է. ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 246 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահի ելույթի ամենակարեւոր մեսիջն այն դրույթն էր, որ Երեւանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը Բաքվի ռազմական ագրեսիայի դեպքում: Խորհրդարանի ամբիոնից նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե հայկական կողմը պատերազմ չի ցանկանում: «Սակայն մեր խաղաղասիրությանը Ադրբեջանը պատասխանում է ռազմատենչ ագրեսիայով: Մեզ ոչինչ չի մնում, քան պատասխանել. մենք պատրաստ ենք պատերազմի»,- հայտարարել է Թորոսյանը:






NEWS.am
Դիտարկումների քանակը: 571 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Իրանում Բասիջի ներկայացուցիչները (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից երկրի ներքին անվտանգությունն ապահովող մարմին) անցած ուրբաթ ծեծել և ձերբակալել են 14-ամյա մի հայուհու։Ncr-iran.org-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան Սպահան քաղաքում։ Իրանաբնակ հայուհին, ում անունը չի նշվում, զբոսնել է Նազար փողոցով, երբ նրան են մոտեցել Բասիջի գործակալները։ Վերջիններս աղջկան մեղադրել են ոչ պատշաճ հագնվելու համար և ծեծել ու ձերբակալել են նրան։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 311 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)