Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 28

Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. 

«Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար: 

Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշխատանքի տեսանկյունից: Տարին նաև առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով, և շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաև մեր լրատվամիջոցներն էին: Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը և չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որևէ հասարակայնորեն կարևոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հասարակության հասունության չափանիշ:

Մեկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացարձակապես տրամադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 398 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)