Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 23.10.2020
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 21
Երեւանի ժամանակով ժամը 19-ին Վաշինգտոնում մեկնարկում է 111-րդ գումարման Կոնգրեսի վերջին նիստը, որի ընթացքում պետք է որոշվի` արդյոք Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը դրվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկության, թե ոչ:

«Ամերիկահայ գաղութն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իրենց աշխատանքը կատարել են, խոսել ենք պետք եղած կոնգրեսականների հետ: Մենք գիտենք, որ քվեները կան, կոնգրեսականները ցանկանում են այս խնդրի շուրջ քվեարկել: Կոնգրեսի ղեկավարությունը նախկինում խոստացել էր հարցը ընդգրկել օրակարգում եւ ամերիկահայերի կոչը մեկն է` հարգել այդ խոստումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

Նախապես ծրագրված էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն այս կազմով իր վերջին նիստը կանցկացնի այսօր: Օրակարգում ընդգրկված հարցերի առատությունը, սակայն, կարող է ստիպել կոնգրեսականներին փոփոխության ենթարկել Ներկայացուցիչների պալատի աշխատանքային ժամանակացույցը:

«Վերջին լուրերի համաձայն, այս նիստը կարող է երկարաձգվել մինչեւ չորեքշաբթի, կամ նույնիսկ մինչեւ հաջորդ շաբաթ: Մենք կոչ ենք արել, որ այս հարցը հնարավոր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 295 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Գաոչաո Յիի հոդվածը, որը տարածել է չինական Սինխուա գործակալությունը:

Թեեւ Մեծ խաղը սկսվել է վաղուց, սակայն շարունակվում է մինչեւ այսօր: Հայտնվել են նաեւ նոր խաղացողներ, նոր քայլերով:

Միեւնույնն է, թե ինչպես կանվանես այն`  աշխարհաքաղաքականություն, թե աշխարհառազմավարություն. գլխավոր հարցը մեկն է` մեծ տերությունների աշխարհագրական շահեր:

Եթե Կասպից ծովը համարենք բաժանարար գիծ` արեւմտյան թեւը նախորդ տասը տարիներին ավելի ակտիվ է եղել, քան արեւելյան մրցակիցը:

Բնական պաշարները, կապիտալը, տրասնպորտային ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 361 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.12.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)