Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 7 » Ամենաերկդիմի, ամենաանվստահելի երկիրն Ադրբեջանն է. թուրք դիվանագետի ապշեցուցիչ խոստովանությունը
21:34
Ամենաերկդիմի, ամենաանվստահելի երկիրն Ադրբեջանն է. թուրք դիվանագետի ապշեցուցիչ խոստովանությունը
Ադրբեջանն աշխարհում այն միակ երկիրն է, որն ամենաքիչն է վստահում թուրքերին։ Այս մասին թուրքական Taraf օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական դիվանագիտական կորպուսի վետերաններից, Փարիզում և Բրյուսելում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսքիթը։Հարցազրույցի ընթացքում թուրք պաշտոնաթող դեսպանը, ով 41 տարի շարունակ աշխատել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ տարբեր դիվանագիտական պաշտոններ զբաղեցնելով Իրանում, Հռոմում, Փարիզում, Բրյուսելում և աշխարհի մի շարք այլ երկրներում, մասնավորապես խոսել է թուրքական արտաքին քաղաքականության և WikiLeaks–ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի բովանդակության մասին։Ի պատասխան այն հարցի, թե «Թուրքիան հանուն Ադրբեջանի վիժեցրեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իսկ WikiLeaks–ի հրապարակումների արդյունքում պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն ամենևին էլ բարեկամաբար տրամադրված չեն Թուրքիայի հանդեպ։ Ավելի վաղ Թուրքիան իմացե՞լ է այդ իրողության մասին», թուրք պաշտոնաթող դիվանագետը հայտարարել է.«Մենք միշտ էլ իմացել ենք այդ մասին։ Թե Թուրքիայի կառավարությունը, թե արտգործնախարարությունը միշտ էլ տեղյակ են եղել դրանից։ Ես 2-3 տարի շարունակ ընդգրկված եմ եղել Բաքու–Ջեյհան նավթամուղի շուրջ ընթացող բանակցություններում և պետք է ասեմ, որ մեր հանդեպ ամենաքիչ վստահություն տածող, ամենաքիչ բարեկամական մոտեցումը ցուցաբերող, ամենաշատ նեղություններ պատճառող և երկդիմի քաղաքականություն իրականացնող երկիրն Ադրբեջանն է։ Այդ պետությունը Թուրքիային երբեք չի աջակցել տարածաշրջանային այնպիսի համագործակցություններում, ինչպիսին է, օրինակ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը։ Ադրբեջանը միշտ էլ դիմացից ժպտացել է Թուրքիային, իսկ ետևից՝ հրաժարվել խոստացած աջակցությունից»։Իսկ Taraf–ի այն դիտարկմանը, թե «Այդ ամենն իմանալով հանդերձ, սակայն, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չեն հրաժարվում «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից։ Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանի քաղաքականությունը չի ազդում թուրք–ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների վրա», Թեմել Իսքիթը պատասխանել է.«Պատճառը պոպուլիզմն է... Հիշո՞ւմ եք, ԽՍՀՄ–ի փլուզումից հետո մի պահ խենթացել էինք։ Խոսում էինք թյուրքական հանրապետությունների մասին։ Մարդիկ ծիծաղում էին՝ ասելով. «Ռուսներից հետո հիմա էլ դո՞ւք հայտնվեցիք»։ Ադրբեջանը մեր հանդեպ ինչպիսի երկդիմի քաղաքականություն էլ իրականացնի, մեկ է, մենք շարունակելու ենք ամեն բանի առջև խոնարհվել ներքաղաքական ազգայնական շահերի և քվեներ հավաքելու պատճառով։ Շարունակելու ենք աջակցել նրան, շարունակելու ենք զենք վաճառել։ Ադրբեջանի՝ որպես պետություն կայանալու մեջ մենք էլ մեր բաժինն ունենք»:





Tert.am

Просмотров: 403 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: