 Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալը նվաճեց: Կանանց պայքարում բրոնզե մեդալի արժանացավ 69կգ քաշային Մելինե Դալուզյանը:
Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալը նվաճեց: Կանանց պայքարում բրոնզե մեդալի արժանացավ 69կգ քաշային Մելինե Դալուզյանը:  Պոկում վարժությունում Մելինեն 112կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը: Հրումում Մելինեն դարձյալ 3-րդն էր` 139կգ արդյունքով: Երկամարտի 251կգ արդյունքով Հայաստանի ներկայացուցիչը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: 
 Չեմպիոնի կոչումը 256կգ արդյունքով նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Շիմկովան: 253կգ արդյունքով չեմպիոնին հաջորդեց Չինաստանը ներկայացնող Յու Կանգը: 
<
		
		... 
		
			ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ