| 10:46 Մելինե Դալուզյանը բրոնզե մեդալ նվաճեց | 
|  Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալը նվաճեց: Կանանց պայքարում բրոնզե մեդալի արժանացավ 69կգ քաշային Մելինե Դալուզյանը: Պոկում վարժությունում Մելինեն 112կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը: Հրումում Մելինեն դարձյալ 3-րդն էր` 139կգ արդյունքով: Երկամարտի 251կգ արդյունքով Հայաստանի ներկայացուցիչը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Չեմպիոնի կոչումը 256կգ արդյունքով նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Շիմկովան: 253կգ արդյունքով չեմպիոնին հաջորդեց Չինաստանը ներկայացնող Յու Կանգը: armsport.am | 
|  | 
| Всего комментариев: 0 | |
 
 

