85կգ քաշային հայ ծանրորդ Արա Խաչատրյանը երեկ Անթալիայում ծանր վնասվածք ստացավ հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ։ Պոկում վարժությունում նվաճելով փոքր ոսկե մեդալ՝ Արան դարձավ չեմպիոնի գլխավոր հավակնորդը, սակայն անսպասելիորեն վնասվածք ստացավ, որից հետո դուրս մնաց հետագա պայքարից։