 Մոսկվայում մեկնարկած հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճեց առաջին մեդալը: 55 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի արժանացավ Ռոման Ամոյանը, ով նախորդ տարի նվաճել էր արծաթե մեդալ:
Մոսկվայում մեկնարկած հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճեց առաջին մեդալը: 55 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի արժանացավ Ռոման Ամոյանը, ով նախորդ տարի նվաճել էր արծաթե մեդալ:  Բրոնզե մեդալի համար մրցամարտում Ռոմանը 18:0, 9:0 հաշվով պարզապես ջախջախեց Բուլղարիան ներկայացնող Վենելին Վենկովին: 
 Այսօր ասպարեզ էին դուրս եկել նաև 66 կգ Արտակ Ադիկյանը և 96 կգ Սարգիս Տոնոյանը, որոնք չկարողացան հայտնվել մրցանակակիրների թվում: Վաղը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնց թվում առանձնանում են 74 կգ Արսեն Ջուլֆալակյանը և 120 կգ Յուրի Պատրիկեևը: 
armspo
		
		... 
		
			ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ