Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 23 » Եվրոպական դատարանը Դինքի գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային
17:19
Եվրոպական դատարանը Դինքի գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է արևմտահայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի հայցը՝ վճռելով, որ այս գործով թուրքական պետությունը մեղավոր է երկու՝ ապրելու և խոսքի ազատության իրավունքները ոտնահարելու համար։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ը։

Դատարանը, մասնավորապես, վճռել է, որ թուրքական ինքնությունը ենթադրաբար անարգելու համար Դինքին դատելով՝ Թուրքիան փաստացի ոտնահարել է խոսքի ազատության իրավունքը և պատշաճ միջոցներ ձեռք չի առել Դինքին պաշտպանելու համար՝ չնայած տեղյակ է եղել, որ Դինքը բազմաթիվ պառնալիքներ է ստացել։

Ըստ թուրքական «Վաթան» թերթի՝ դատարանը նաև դատապարտել է թուրքական պետությանը Դինքի սպանության գործով հարուցված դատական գործընթացն անարդյունավետ կազմակերպելու համար։

Թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որևէ հայտարարություն չի տարածել այս առնչությամբ, ակնկալվում է, որ պաշտոնապես վճիռը կհրապարակվի արդեն սեպտեմբերին։

Tert.am

Просмотров: 485 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: