Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 6 » Դ. Բաբայան. Սարսանգի ջրամբարն օգտագործում ենք այնպես, ինչպես պահանջում են ԼՂՀ շահերը
17:29
Դ. Բաբայան. Սարսանգի ջրամբարն օգտագործում ենք այնպես, ինչպես պահանջում են ԼՂՀ շահերը
«Այս պահի դրությամբ Սարսանգի ջրամբարն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, ինչպես նաև ԼՂ հիմնախնդիրը կարգավորված չէ, այս պահի դրությամբ Սարսանգի ջրամբարի օգտագործման այլ ձև հնարավոր էլ չէ»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե ղարաբաղյան կողմը փակել է Սարսանգի ջրամբարից Թարթառ գետ գնացող ջրի հոսքը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, արցախյան կողմն Ադրբեջանին բազմաթիվ անգամ առաջարկել է որպես փոխվստահության միջոցների մի համակարգ կամ մեկ բաղադրամաս` համատեղ ձևով օգտագործել ջրային պաշարները՝ առաջին հերթին հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի նշանակությունը, քանի որ այդ ջրամբարն առաջին հերթին ստեղծվել է ոռոգման նպատակով:

Այս պահի դրությամբ, ձմռան ամիսներին, ջրամբարն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար: Բնականաբար ամռան ամիսներին էլ ջրամբարը հավելյալ ջրի կարիք է ունենում և այնտեղից ջուր բաց չի թողնվում:

«Սակայն Ադրբեջանը խոչընդոտում է հնարավոր բոլոր առաջարկները և այս ուղղությամբ որևէ քայլ չի կատարում: Ղարաբաղյան կողմը տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ Ադրբեջանին տեղեկացրել է իր պատրաստականության մասին, այն է՝ քննարկել ջրի համատեղ օգտագործման հետ կապված խնդիրները»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:

Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ տարիներին, Սարսանգի ջրամբարը ոռոգում էր մոտ 128 հազար հա վարելահող, որից Արցախի բաժինն ընդամենը 10-11 հազարն էր կազմում, մնացածը Ադրբեջանն էր օգտագործում, իսկ Ադրբեջանի այդ ոռոգվող տարածքներն այս պահին գտնվում են բնապահպանական ծանր իրավիճակում:

«Ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նրանք հայտարարել են հետևյալը՝ դա մեզ պետք չի, մենք նավթի վաճառքով ավելի մեծ գումարներ ենք վաստակում, քան, ասենք, կարող ենք այդ հողերի ոռոգումից ապահովել: Նրանք նման միտք արտահայտեցին, նույնիսկ անտեսելով բնապահպանական խնդիրներն ու մարդկանց կարիքները»,- ասաց Դ. Բաբայանը:

Նրա խոսքերով, բնական է, որ այս պայմաններում ԼՂՀ-ն պետք է բավարարի իր պահանջմունքները`« հետևաբար Սարսանգի ջրամբարն օգտագործում ենք այնպես, ինչպիսին պահանջում են ԼՂՀ շահերը»: 
 

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 658 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: