Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 13 » Տեսել եմ՝ ինչպես են հայերին նետում պատշգամբներից. ադրբեջանահայը հիշում է Բաքվի ջարդերի սարսափը
18:57
Տեսել եմ՝ ինչպես են հայերին նետում պատշգամբներից. ադրբեջանահայը հիշում է Բաքվի ջարդերի սարսափը
 «Տեսել եմ՝ ոնց են հայերին գցում բալկոնից, ճանապարհով անցնող աղջիկներին գցում էին մեքենաների տակ, մենք բալկոնից էինք նայում»,- սա ամենասարսափելի տեսարանն է, որը տպավորվել է ադրբեջանահայ Սոնյա Կասպարովի մոտ: Այսօր՝ Բաքվի հայերի ջարդերի 21-րդ տարելիցի օրը, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Սոնյան պատմեց այն սարսափելի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Բաքվում և որոնց ականատեսն է եղել ինքը:«Երեխեքս Աշխաբադ գնացին, ես մնացի մենակ, ինչ կարողացա վերցրեցի ու եկա... էնտեղ կտրում էին, թափում էին, էլ տանկերով... Վախից չգիտեինք՝ ինչ անենք, հայերին կոտորում էին, շատ վատ օր ենք քաշել»,- պատմեց Կասպարովան:Հայերի ջարդերի օրերին Բաքվում տեղի ունեցող հավաքների, դրանց ժամանակ հնչող հակահայկական հայտարարությունների, այրվող և տանջվող մարդկանց տեսարանների մասին հուզմունքով հիշեց Բաքվի փախստականների խնդիրներով զբաղվող «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ նախագահ Նիկոլայ Բաբաջանյանը: Նա այդ ժամանակ եղել է 16-17 տարեկան ու դժվարացավ ասել, թե արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ հայերի ջարդերը նախապես կազմակերպված են եղել:«Հույսի կամար» կազմակերպության նախագահ Արսեն Ավանեսովը տեղեկություններ ներկայացրեց, համաձայն որոնց՝ Բաքվի ջարդերի մեկ շաբաթվա ընթացքում 1990թ. հունվարի 13-19-ը միայն Բաքվում սպանվել են 270 հայեր: Նրա խոսքով՝ հայերը 123 000 բնակարաններ են թողել Ադրբեջանում:Անդրադառնալով այժմ Հայաստանում ապրող ադրբեջանահայերի խնդիրներին՝ Ավանեսովը նշեց, որ փախստականներն այսօր բախվում են ազատ տեղաշարժի սահմանափակումների խնդրին: Նրանցից շատերը ցանկանում են իրենց ազգանվան ավարտը դարձնել «յան», սակայն ծննդյան վկայականներ չունենալու պատճառով պետք է դատական գործընթացներով անցնեն, ինչը մեծ գումարների հետ է կապված: «Փախստականների խնդիրներ կան, որոնք լուծելու համար պետությունից մեծ ջանքեր պետք չեն, սակայն դրանք չեն լուծվում»,- հայտարարեց Ավանեսովը:






Tert.am

Просмотров: 511 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: