Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 27
ԵԽԽՎ-ն հռչակագիր է ընդունել, որում հաստատում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմումԼՂՀ (Արցախի Հանրապետություն) մասին գրավոր հռչակագրում, որն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ): Հռչակագիրը ներկայացրել էր հայկական «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, փաստաթղթի ներքո ստորագրել են 30 պատվիրակներ, այդ թվում` հայկական պատվիրակությունը:

Հռչակագրում նշվում է, որ «Քեմալա-բոլշևիկյան «գործարքի» ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 471 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, Հայաստանը կարող է կորուստներ կրել սկզբնական փուլում, սակայն հետո հավասարակշռություն կհաստատվի և հայկական կողմին կհաջողվի ոչ միայն ետ բերել կորցրածը, այլ ավելի մեծ տարածք գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի հերոս, Արցախի հերոս, գեներալ-մայորԱրկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, այսօրվա դրությամբ Ադրբեջանը բավականին ուժեղ է, սակայն հայոց բանակը լավատեղյակ է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռազմավարությանը:

Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել է նաև հայկական բանակի խնդիրների մասին: Ըստ նրա, հասարակության խնդիրները բնականաբար արտացոլում են գտնում նաև բանակում: ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 632 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ 2011 թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված «Հանուն Ղարաբաղի խաղաղության» վերտառությամբ ստորագրահավաքի միջակա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսը: Նախաձեռնության շարժառիթը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներն էին, իսկ անմիջական ազդակը` հունիսի 18-ին Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունը:ՀՀ դեսպանության, Փարիզում ԼՂՀ ներկայացուցչության, ֆրանսահայ համայնքային կառույցների և Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի համագործակցության արդյունքում 2010-ի տարեկեսից ձեռնարկված ստորագրահավաքը, ըստ ֆրանսիացի պատգամավորների, տպավորիչ արդյունք գրանցեց: Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ներկա դրությամբ հայտարարության տեքստի տակ դրված են Ֆրանսիայի Ազգային ժողովի 577 պատգամավորներից 145-ի ստորագրությունները` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին, և որ գործընթացը դեռևս շարունակվում է: Ասուլիսին ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 527 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


«Ես այսօր խաղաղ կարգավորման գործընթաց չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով արցախյան հիմախնդրին, նման տեսակետ հայտնեց «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար, արցախյան ազատամարտի մասնակից Մանվել Եղիազարյանը` հավելելով, որ եթե երկու կողմերն ունեն խնդիր, և կողմերից մեկն անընդհատ զինվում է, ապա խաղաղ կարգավորման գործընթացը ուղղակի բացառվում է:«Երբ հակառակորդը անընդհատ զինում է իր բանակը, ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ այդ զենքը չի ջարդվի իմ գլխին», - նշեց Մանվել Եղիազարյանը:«Մենք կանգնած ենք չոր դիրքերի վրա»,- անդրադառնալով բանակցային գործընթացին` նշեց Մանվել Եղիազարյանը, հավելով, որ հայկական կողմը չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների:Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի և ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի՝ հաճախակի դարձած, սադրանքներին` Մանվել Եղիազարյանը նշեց, որ այս տարի սադրանքներն ավելի կշատանան:«Դա հոգեբանական գրոհ է», - նշեց ազատամարտիկը` հավելելով որ այս քայլերով ադրբեջանակա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 601 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ադրբեջանի դրոշը հերթական անգամ պատռվել է









Ադրբեջանի դրոշը հերթական անգամ պատռվել է։ Հիշեցնենք, որ միառժամանակ առաջ Ադրբեջանի իշխանություններն իրենց մայրաքաղաքում մեծ դրոշ էին բարձրացրել՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու նպա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 513 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հարավային Կովկասում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր խաղացողը Ռուսաստանն է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է այնպես անել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն լինի:

«Ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Ռուսաստանի նախագահին, որ նա զբաղված է խաղաղ կարգավորման ակտիվ որոնումներով: Ռուսաստանը լիովին ունակ է զսպել ե՜ւ սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում, ե՜ւ ռազմական գործողությունների վերսկսումը: Պատահական չէ, որ հենց սկզբից Ռուսաստանը ներգրավվեց բանակցային գործընթացում: Երբ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է հենց Ռուսաստանի միջնորդությամբ: Իսկ դրանից եւս երկու տարի անց, նույնպես Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ստորագրվեց համաձայնագիր վստահության միջոցների ամրապնդման մասին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը նման կշի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 636 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)