Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 31

Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում: Այդ մասին panarmenian.net- ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանը «հավանություն է տվել» Բաթումում Թուրքիայի կողմից մզկիթի կառուցմանը: Նրա խոսքով` Անկարայի կողմից վերականգնվող ոչ բոլոր մզկիթներն են թուրքական: «Թուրքերը յուրացնում են պարսիկներին, այսինքն շիաներին պատկանող մզկիթները»,- ասաց նա: Ընդ որում` նա նշեց, որ Անկարան Թբիլիսիին թույլ է տալիս իր տարածքում վերականգնել հայկական եկեղեցիներն ու դրանք ներկայացնել որպես վրացական: Մելքոնյանը հաղորդեց նաև, որ Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման մասին քննարկումների ժամանակ թուրքական կողմը ցանկանում էր, որպեսզի Հայաստանում նույնպես մզկիթ վերականգնվի կամ կառուցվի:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 539 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Հունվար 31, 2011 |  

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնել երկպալատանի` հնարավորություն ընձեռնելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ սփյուռքի ներկայացուիցչներին: Այս մասին հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Կալիֆորնիայում մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, այդ քայլով հնարավորություն կստեղծվի որ աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրի պետական կառավարմանը:

Նշենք, որ սփյուռքի նախարարը Կալիֆորնիայում է, որտեղ հանդիպելու է հայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 501 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքիայում լույս է տեսել լրագրող Շուքրան Փաքքան հեղինակած «Ազգայնականություն, մեդիա և Հրանտ Դինքի սպանությունը. Ինչե՞ր չարեցինք այս հայրենիքի համար» վերնագրող գիրքը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» թերթը հայտնում է, որ գրքում ակադեմիական մակարդակով հետազոտվել է թուրքական ազգայնականության տենդենցները, լրատվամիջոցների ազդեցության հետևանքները և այն իրավիճակային պայմանները, որոնց առկայությամբ իրականացվեց Դինքի սպանությունը:

Նշվում է ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 474 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

             

Ներկա պահին թուրքական կողմի և ԱՄՆ–ի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում Թուրքիայում ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ։ Այս մասին, թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը։

«Կողմերի միջև բանակցություններ են ընթանում խոշոր ներդրումներ կատարելու շուրջ։ Խոսքը 200 և ավելի միլիոն դոլարի մասին է»,– ասել է Սոյաքը՝ նշելով, որ ներդրում կատարողները մասնավորապես հետաքրքրված են տեքստիլ արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներով։

Հիշեցնենք, որ Քաան Սոյաքն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել Թուրքիայում, հատկապես` հյուրանոցային բիզնեսի ոլորտում: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել էր «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչ և «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։




tert.am

Դիտարկումների քանակը: 463 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Այսօր արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս Թունիս և Եգիպտոս մեկնելուց ձեռնպահ մնալ:

«Հաշվի առնելով Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկրներ այցելություններից»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Դիտարկումների քանակը: 500 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 31.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)