Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 19
Պատերազմի վերսկսման հավանականությունը Աստանայի գագաթաժողովից հետո նվազել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ըստ Կոմանդոսի՝ դրա հիմնական գրավականն այն էր, որ գագաթաժողովի մասնակից պետությունները որոշեցին, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ինչն արտացոլվեց նաև գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագրում:

Բանախոսի հավաստմամբ` Աստանայում համընկան բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները՝ բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի:

Այնուամենայնիվ, ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի, Ադրբեջանը չի մեղմի իր ռազմատենչ քաղաքականությունը: Գեներալն ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ապացուցելու սեփական ժողովրդին, որ անում է հնարավոր ամեն ինչ` ղարաբաղյան հիմախնդիրը Ադրբեջանի համար ձեռնտու տարբերակով լուծելու համար: 

Բացի դրանից, ըստ նրա, Ադրբեջանում բավականին սուր է դրված ազգային փոքրամասնությունների խնդիրը, իսկ երկրի կառավարող շրջանակներին անհրաժեշտ է վերահսկել հասարակությանը:

 

Դիտարկումների քանակը: 464 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 19.01.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)