Главная » 
2011 » ՀՈՒՆՎԱՐ » 18 » Սանկտ-Պետերբուրգի հայերը կփորձեն աջակցել Միկային
| 21:16  Սանկտ-Պետերբուրգի հայերը կփորձեն աջակցել Միկային | 
| 
 
 Սանկտ-Պետերբուրգի «Պետերբուրգսկի» մարզահամալիրում վաղը Երևանի «Միկան» մրցելու է Բաքվի «Ինտերի» հետ։ «Համագործակցության գավաթի» խաղարկության քառորդ եզրափակիչի մրցավեճն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել երկու երկրներում։ Ռուսաստանի հայերի միության (САР) Սանկտ- Պետերբուրգի բաժանմունքում ArmSport.am-ին հայտնեցին, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում 80 հազարից ավելի հայ է բնակվում։ 
 Այն, որ վաղը կայանալու է նման հանդիպում, հայտնի դարձավ միայն այսօր, ուստի Սանկտ- Պետերբուրգում բնակվող հայերից շատերը դեռ տեղյակ չեն, սակայն բաժանմունքի աշխատակիցները նշեցին, որ այսօր կփորձեն որքան հնարավոր է շատ անձանց տեղյակ պահել խաղի վերաբերյալ։ Մի քանի տասնյակ հայ ֆուտբոլասերներ «Միկային» աջակցել են նաև խմբային մրցաշարի հանդիպումների ընթացքում։
 
 Ադրբեջանական «Ինտերը» ևս կունենա աջակիցներ։ Թիմի ֆան-ակումբի անդամների մի մասը մրցաշարի սկզբից գտնվում է Սանկտ-Պետերբուրգում։ Նրանք նույնիսկ չեն զլացել ներկա գտնվել «Միկա»-«Տոբոլ» մրցավեճին։
 
 
 armsport.am | 
| Просмотров: 564 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |