12:06 Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Թուրքիայից պահանջում են մոտ 64 միլիոն դոլարի փոխհատուցում | |
ԱՄՆ-ում բնակվող հայերը նոր հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հայցը Լոս Անջելեսի դատարան երեք հայերի անունից ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղիայանը։ Հայցվորները, որոնց թվում նաև փաստաբանի կինն է, Թուրքիայի կառավարությունից իրենց պապերի կորցրած ունեցվածքի համար պահանջում են 63 միլիոն 900 հազար դոլարի փոխհատուցում։ «Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի դեմ հայց ներկայացրած երեք հայերը թուրքական իշխանություններից պահանջում են 63.9 միլիոն դոլարի փոխհատուցում: Նրանց պապերին Ադանայում պատկանել է 49,5 հեկտար հողատարածք, այդ թվում՝ Ինջիրլիքի ամերիկյան ներկայիս ռազմաբազայի տարածքը։ Այս ամենը նրանց պապերից խլվել է 1915թ.։ Իսկ Թուրքիան Ինջիրլիքի ռազմակայանը տրամադրելով Միացյալ Նահանգներին՝ մեծ եկամուտներ է ապահովել իր համար»,– հայցը ներկայացնելուց առաջ լրագրողներին ասել է փաստաբան Եղիայանը։ Նշվում է նաև, որ այս հայցը որևէ առնչություն չունի «Դավոյանի հայց» անունով հայտնի մեկ այլ դատական գործի հետ։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |