Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 30 » Հայկական հիմնադրամը ԱՄՆ-ում շահել է Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ դատական գործը
11:30
Հայկական հիմնադրամը ԱՄՆ-ում շահել է Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ դատական գործը

ԱՄՆ-ում դատարանը վճիռ է կայացրել, որով «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ին են վերադարձվելու Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր ստեղծելու նպատակով Ջերարդ Գաֆեսջյանի կողմից ձեռք բերված եւ որպես նվիրատվություն տրամադրված բոլոր շինությունները։

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի կողմից ընդունված որոշումը նշանակալից հաղթանակ է Ջերարդ Գաֆեսջյանի եւ թանգարանը ստեղծելու նախագծի համար երեք տարուց ավելի ընթացած իրավական պայքարում։

Բացի սեփականությունը վերադարձնելու մասին որոշմանը, նաեւ մերժվել են Ջերարդ Գաֆեսջյանի եւ «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի դեմ Հրայր Հովնանյանի եւ նրա հետ համատեղ հանդես եկող անձանց ներկայացրած բոլոր մեղադրանքները։ Որոշմամբ վերականգնվել է նաեւ «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի մասնակցությունը Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի խորհրդում։ Դատարանի որոշման համաձայն, Գաֆեսջյանին պետք է նաեւ փոխհատուցվեն դատավարության ընթացքում կատարված դատական ծախսերը։

Դատարանի որոշումը կայացվել է Վաշինգտոնում անցյալ տարի նոյեմբերին կայացած բաց դատավարությունից հետո, որի ընթացքում ներկայացվել էին գրավոր ապացույցներ եւ վկաների ցուցմունքները։




NEWS.am

Просмотров: 445 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: