Բացի այս, կայքէջում կարելի է գտնել Սումգայիթի, Բաքվի ու Մարաղայի հայերի ցեղասպանությանը վերաբերող տարատեսակ նյութեր, փաստաթղթեր ու լուսանկարներ: Առանձին բաժինը պատմում է նաև էթնիկ ցեղասպանության ` Հին Ջուղայում և Նախիջևանում ոչնչացվող միջնադարյան խաչքարերի մասին, ինչպես նաև ներկայացված են նյութեր, որոնք բացահայտում են 1992թ-ի փետրվարի 26-ի Աղդամի դեպքերի իրական պատկերն ու ենթատեքստը, Խոջալուի դեպքերը:
Ներկայումս` «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի շրջանակում, պարսկերենով թարգմանվում են ` «Բաքու.1990-ի հունվար», «Սումգայիթ. 1988-ի փետրվար» և «Մարաղա. 1992-ի ապրիլ» ֆիլմերը, որոնք ևս տեղադրվելու են garabagh.org կայքում:
Նշենք նաև, որ կայքում առկա են հղումներ հայկական ինտերնետ-ռեսուրսներին, որոնք նվիրված են Արցախյան թեմատիկային: