Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 19 » Արարատ լեռան փակ գոտիում նոր խառնարան ու փլատակներ են հայտնաբերվել
12:56
Արարատ լեռան փակ գոտիում նոր խառնարան ու փլատակներ են հայտնաբերվել
Հայ-բրիտանական փորձագետների գիտական խումբը Արարատ լեռան գագաթի փակ գոտիում հայտնաբերել է միլիոնավոր տարիներ առաջ գոյացած խառնարան:

Հայտնագործությունն արել են երկու ֆիզիկոսներ, որոնք անհայտ ճանապարհով մուտք են ստացել լեռան հյուսիսային եւ արեւմտյան լանջեր, որոնք Թուրքիայի իշխանությունները կիսափակ են հայտարարել, գրում է «Technology Review»-ն:

Չնայած մուտքի սահմանափակումներին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնական Վահե Գուրզադյանն ու Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչ Սվեր Աարսեթին հաջողվել է ուսումնասիրել այդ տարածքը:

Խումբը ծովի մակերեւույթից 2100 մետր բարձրության վրա լավ պահպանված խառնարանի մասին զեկույց է ներկայացրել:

Պետք է նշել, որ «Google Earth»-ով այդ խառնարանը չի երեւում: Սակայն գլխավոր հարցն այժմ խառնարանի ծագումն է: Մի վարկածով այն հրաբխային է, մյուսով` աստղաքարային: Գիտնականները ուսումնասիրության արդյունքները հրապարակել են ArXiv ինտերնետային հանդեսում` գիտական հանրության հետաքրքրությունը շարժելու համար: Նրանք հույս ունեն, որ մյուս մասնագետները եւս հետաքրքրություն կցուցաբերեն խառնարանի ծագման հարցում:

Խառնարանը գիտնականների միակ հայտնագործություն չէ: Նրանք պնդում են, որ հանդիպել են նաեւ 5-6-րդ դարերի հայկական սյունաշար շինության փլատակների:



NEWS.am

Просмотров: 1513 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: