Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 2 » Ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը. Սերժ Սարգսյան
10:27
Ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը. Սերժ Սարգսյան
Այսօր ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանն այս փուլում հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ և ձգտում է ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ Հայաստանին առավելագույն վնաս հասցնելուն:«Հայաստանի Հանրապետությունը կտրականապես չի ընդունում խնդրի ռազմական լուծումը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, սակայն, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը չի կարող ունենալ այլ ընտրություն, քան դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հնարավորինս ներդնել իր ուժերը ԼՂՀ անվտանգության ապահովման համար:Նա ընդգծել է, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում՝ մանրամասնելով, որ խնդրի լուծումը պետք է հիմնվի ԼՂ բնակչության կամքի վրա, քանի որ այդ կամքի իրացումն է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը:«Ադրբեջանը իր հավակնությունների համար չունի ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմքեր»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասել է, որ Ադրբեջանի փորձերը` ուժի սպառնալիքով կորզել միակողմանի զիջումներ, ոչ միայն դատապարտված են, այլև խոչընդոտում են փոխզիջումային տարբերակով խնդրի լուծմանը:Դիմելով իր պաշտոնակիցներին` նա հիշեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի տարածքում միակ երկիրն է, որ հպարտանում է ռազմական բյուջեի բազմապատկմամբ, շեշտակի խախտում է սովորական սպառազինությունների սահմանափակման համաձայնագրով նախատեսված սահմանները: Մինչդեռ ԵԱՀԿ-ն ոչ միայն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում դա կանխելու համար, այլև ԵԱՀԿ որոշ երկրներ իրենք են սպառազինություններ մատակարարում Ադրբեջանին:Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Ադրբեջանը մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել հակամարտության հետևանքները՝ առանց պատճառները վերացնելու:Խոսելով ղարաբաղյան հակամարտության ծագման մասին` նախագահն իր ելույթում անդրադարձել է այն փաստին, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծվել են երկու իրավահավասար սուբյեկտներ Ադրբեջանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի բնակչությունը համապատասխան ընտրություն կատարել է միջազգային իրավունքի նորմերով ու այդ ժամանակվա ԽՍՀՄ օրեսնքներին խիստ համապատասխան` 1991 թվականին կայացած անկախության հանրաքվեով:Սերժ Սարգսյանի խոսքով, դրանից հետո չճանաչված, բայց լեգալ ԼՂՀ-ն, ենթարկվելով Ադրբեջանի ագրեսիային ու կանգնելով ոչնչացման վտանգի առաջ, պարտադրված ինքնապաշտպանության արդյունքում կարողացավ չեզոքացնել ռազմական ճանապարհով Արցախը հայաթափելու Ադրբեջանի ծրագրերը:Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ զինադադարը կարող էր տարածաշրջանում խաղաղության հաստատման սկիզբ դառնալ, սակայն անցած տարիներն Ադրբեջանը «բանակցությունների քողի տակ օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծելու նպատակով»:

 




Tert.am

Просмотров: 473 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: