|
![]() Ամբիոնի մոտ նստած են եղել ամերիկահայ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի թոռը` Պամելա Սթեյները: Հասան Ջեմալն իր տպավորություններըն այդ կոնֆերանսի վերաբերյալ ներկայացրել է Milliyet-ում` հրապարակումը վերնագրելով` «Ի՞նչ է ասելու Ջեմալ փաշայի թոռը»: Հասան Ջեմալը նշում է, թե սրահ մտնելուց իր ականջին հասել է, թե ինչպես մի մասնակից հարցրել է, թե ինչո՞ւ են հրավիրել իրենց պապերին կոտորողի թոռանը: «Ինձ համար հաճելի երեկո չի լինելու այստեղ, բայց պետք է ասեմ, որ Անատոլիայից ձեզ բարեւներ եմ բերել: Մեր արմատները դեպի նույն հողերն են ձգվում: Ձեր ցավը գիտեմ, կիսում եմ: Ես եկել եմ այստեղ ձեռքս հայ երիտասարդներին մեկնելու համար: Ցավերն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Չոլաշանը հայտարարել է, թե Թուրքիայի ներկայիս վիճակը նման է Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին` պնդելով, թե պետք է «ազատագրական» պատերազմի պատրաստվել: «90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն աշխատում են կրկնել: Թուրքիայի արեւելքում Հայկական հարցն է, հարավում` քրդական: Կրկին ցանկանում են պետություն ստեղծել: Կրկին օրակարգային է Հայկական եւ Քրդական հարցը, բայց դրանից բացի ցանկանում են թուրքերին տնտեսապես ոչնչացնել: Այնպիսի մի իրավիճակի է հասցվել երկիրը, որ բոլոր գործարանները փակվել են, բոլորը փո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
|
![]() Հիշեցնենք, որ Սամանթա Փաուերն ու Հիլարի Քլինթոնը Լիբիայում գործողությունների մշակման հիմնական ճարտարապետներն են եղել։ Սպիտակ տանը գնալով ավելի է մեծանում Փաուերի ազդեցությունը։ Օբամայի պաշտոնավարման առաջին ժամակետից հետո, երբ Հիլարի Քլինթոնը կհեռանա իր պաշտոնից և Օբամայի՝ ընտրություններում հաղթանակի դեպքում Սամանթա Փաուերը պետքարտուարի պաշտոնի ամենահավանական թեկանծուն կդառնա։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը: ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Գիտնականները կարծում են, որ բանկային քարտի չափով կապարե թիթեղները ներկայացնում են Հայտնության գիրքը: Ձեռագրերը գրված են հիերոգլիֆներով: Վերծանված մասում պատմվում է մեսիայի, խաչելիության եւ համբարձման մասին: Մասնագետների կարծիքով` գտածոն կարող է հիմն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Քարվաճառի ազատագրումը ԼՂՀ պաշտպանության բանակի լուրջ հաղթանակն էր: Քարվաճառի շրջանը, որը բարձադիր է ղարաբաղյան սարահարթի համեմատ, մեծ ռազմական ու ռազմավարական նշանակություն ունի: Քարվաճառի շրջանում են սկիզբ առնում Լեռնային ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
|
Հայ մտավորականների կողմից նախաձեռնված նստացույցն Ազատության հրապարակում կմեկնարկի այսօր՝ ապրիլի 2-ին. նստացույցը կսկսեն «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրեգետ Հրանուշ Խառատյանը եւ գիտնական Անահիտ Տոնոյանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Կարինե Հակոբյանը։ «Ակցիան կլինի նստացույցի ձեւով, այն կշարունակի Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի շարժումը։ Նրանք համարում են, որ «Ժառանգության» առաջնորդը ձեռնոց է նետել, եւ իրենք պատրաստ են միանալու նրան, շարունակելու ակցիան»,- ասաց Կարինե Հակոբյանը՝ ավելացնելով, որ ակցիայի նախաձեռնողներն ավելի հարմար են գտել նստացույցի ձեւաչափը, որովհետեւ համարում են, որ մեկօրյա հացադուլը բողոքի այնքան էլ արդյունավետ ձեւ չէ։ Հարցին՝ տեղյա՞կ է, թե ովքեր են լինելու Ազատության հրապարակի նստացույցը շարունակող հաջորդ երեք անձինք, կուսակցության քարտուղարն ասաց, որ այս մասին պարզ կդառնա միայն վաղը։ Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել էր մարտի 14-ից: Նա հացադուլը դադարեցրել էր մարտի 30-ին։
NEWS.am
|