Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           






 Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին:

     Մասնավորապես, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից): ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 2463 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 29.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

  Դեպի ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ առաջին թռիչքին մնացել է ..200.. ժամից էլ քիչ: Թե երբ առաջին ինքնաթիռը վայրէջք կկատարի Ստեփանակերտի օդակայանում հայտնի չէ: Բայց այդ վայրէջքը չի կարող լինել ավելի ուշ, քան մայիսի 9-ն է: Հասկանալի պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խուսափում են առաջին թռիչքի օրվա վերաբերյալ հստակ օր հայտարարելուց, թեև նախապես շրջանառվել էր մայիսի 8-ը: Հասկանալի է, որ անպայման կլինեն Ադրբեջանի նյարդային արձագանքը և բողոքները: Այդ թռիչքը չի կարող կատարվել ավելի ուշ քան մայիսի 9-ին է, քանի որ դրա համար կան մի շարք պատճառներ: 
  Առաջինը,  որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին ուղևորներից մեկն ինքն է լինելու: Իսկ նա միշտ իր խոսքի տերն է եղել…: Հնարավոր է, որ այդ օրը, որը ունի 24 ժամ,  ոչ թե մեկ ինքնաթիռ թռչի Երևանից Ստեփանակերտ , այլ` երեք: 
Դիտարկումների քանակը: 41965 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (30)

 Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում, ինչպես արդեն հայտել է news.am-ը, հայազգի ոչ մի թեկնածու չի մասնակցելու: Թեեւ նախապես թուրքական տարբեր ուղղվածության մի քանի կուսակցություններ հայտարարել էին, որ իրենց նախընտրական ցուցակներում կներառեն նաեւ հայազգի  թեկնածուների եւ կամ կաջակցեն նրանց թեկնածությանը, սակայն վերջին պահին, կարծես մեկ կենտրոնի թելադրանքով, որոշումը փոխեց:

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը եւս մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր հայազգի թեկնածուի`կուսակցության անդամ հայազգի քաղաքագետ-գրող, Արդվինում ծնված Իսմեթ Շահինին (Ստամբուլի 2-րդ ընտրատարածք):

42-ամյա Շահինը, ինչպես ինքն ասաց, քաղաքականությամբ է զբաղվում շատ վաղ տարիքից, եւ իր հոդվածներում հիմնականում անդրադարձել է քրդական խնդիրներին: 90-ական թվականներին, երբ լուսաբանելիս է եղել քրդական խնդիրները, նրան մի քանի անգամ տուգանել են: Վերջին տարիներին Շահինը հանդես է գալիս ղարաբաղյան հարցի վերաբերյալ հրապարակումներով: Նախորդ տարի գիրք է հրատարակել` «Հակակապիտալիստական մանիֆեստ» անվամբ, այժմ էլ զբաղվում է Համշենի պատմությամբ, նաեւ համշենի բարբառի լեզվական առանձնահատկություններն է ուսումնասիրում: Ներկայումս աշխատում է մի գրքի վրա, որտեղ խոսվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 2230 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 29.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայի Կարս քաղաքում սկսվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հրեշավոր» անվանված «Մարդկության» հուշարձանը, որը նվիրվել էր հայ-թուրքական բարեկամությանը։

Թուրքական KHA գործակալության փոխանցմամբ՝  Ստամբուլից հատուկ այդ հսկա հուշարձանը քանդելու համար Կարս է ժամանել շարժական կռունկը, որն անմիջապես սկսել է իր աշխատանքները։

Հուշարձանի քանդումից ժամեր առաջ Թուրքիայի տարբեր վայրերից Կարս էին ժամանել հայտնի արվեստագետներ եւ բողոքի ակցիա իրականացնել քանդման աշխատանքների դեմ։

Բողոքի ակցիային ներկա են եղել Էրզինջանի նախկին գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները, Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալեբեյօղլուն, հուշարձանի հեղանակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը եւ այլ արվեստագետներ։

Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 4316 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 25.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 «Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,- ապրիլի 20-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ ահա այսպես դիմեց Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` հանձնարարելով «նոր թափ և ակտիվացում» հաղորդել 2008թ. մարտի 1-ի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը:

Սերժ Սարգսյանի այս քայլը տարբեր կերպ ընկալվեց. առաջին` որ սա ՀԱԿ ապրիլի 8-ի հանրահավաքին իշխանությունների առջև Լևոն Տեր-Պետրոսյանի դրած երեք պայմաններից մեկի իրականացումն է: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը մինչև ապրիլի 28-ի հանրահավաքը իշխանություններից պահանջեց «Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում»: Եվ երկրորդ դիտարկումն էլ այն է, որ Սերժ Սարգսյանն այսկերպ պատասխան է տալիս Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե «2008թ. մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին Ռոբերտ Քոչարյանին», ինչին եղավ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1985 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 23.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)













 Երեկ ուշ երեկոյան  «ՀԺ»-ին լուրեր են  հասել, որ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ տեղակայված է նրա գրասենյակը, հրատապ հավաք է կազմակերպել։ Առիթը, ըստ նույն լուրերի, եղել է 2008թ. մարտի 1-ի թեման։

«Մեզ հասած լուրերի համաձայն, հավաքին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը և ևս մի քանիսը, ովքեր 2008-ի մարտի 1-ին կատարել են Քոչարյանի հրահանգները։ Սույն լուրերի հետ կապված, սակայն, թերթին չի հաջողվել հերքում կամ հաստատում ստանալ: Ակնհայտ է, որ նման հավաքը կարող էր պայմանավորված լինել  Հայաստանի ներքաղաքական կյանք ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 2913 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 23.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել ԲՀԿ խմբակցության ղեկավարին Ազգային անվտանգության խորհրդի կազմում ընդգրկելու մասին: Այդպիսով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ խմբակցության ղեկավարն է, դառնում է ազգային անվտանգության խորհրդի անդամ: 


Միգուցե, իհարկե, տրամաբանական է, որ իշխող կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավարը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ: Ավելին` եթե այդ խորհրդի քարտուղարը Արթուր Բաղդասարյանն է, ապա Գագիկ Ծառուկյանը, թերևս, կարող է գոնե անդամ լինել: Բայց խնդիրն այստեղ այն է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա այդպիսի հրամանագիր ստորագրում: Ասենք` ինչո՞ւ դա չստորագրվեց փետր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1718 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 23.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մերօրյա իրավիճակին գցած սթափ հայացքը արձանագրում է, որ առկա են այն նույն պայմանները, որոնք հնարավոր դարձրեցին ծրագրված ցեղասպանության ամենաթեժ հատվածի` 1915-1923 թվականների ՄԵԾ ԵՂԵՌՆի իրականացումը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 2378 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 22.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

  Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրք պաշտոնաթող գնդապետ Էրդալ Սարըզբեկը Բուրսայի Օրհանգազի շրջանում մասնակցել է «Ո՞ւր է գնում Թուրքիան» խորագրով կոնֆերանսին:


Իր ելույթի սկզբում Էրդալը, քննադատելով ԱՄՆ-ին, Ռուսաստանին և հատկապես Ֆրանսիային խաչակրաց արշավանքներ ձեռնարկելու մեջ, հիշեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այն խոսքերը, որ իրենք բյուզանդացիների ժառանգներն են և հավելել.

«Այժմ նրանք ցանկանում են Թուրքիայից խլել Անատոլիան: Դա նրանց միակ նպատակն է: Հազար տարի շարունակ նրանց չի հաջողվել դա անել,և այժմ փորձում են դրան հասնել փողի միջոցով:

Չնայած 90 տարի է անցել (Սևրի պայմանագրից)` այդ արտաքին ուժերը դարձյալ վեր են հանում Հայաստանի և Քրդստանի պլանները: Զենքով Անատոլիան վերցնել չկարողացողները հիմա էլ ահաբեկչության միջոցով են հարձակվում մեզ վրա: Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքը ներքին բախումն է: Անկախ ամեն ինչից` մենք պետք է հեռու մնանք եղբայրասպան պատերազմից»:

Հիշեցնենք, որ մարտի վերջին թուրքական Hurriyet թերթի սյունակագիր Յուսուֆ Քանլին իր «Նոր Սայքս-Պիկոյի համաձայնությո՞ւն» խորագրով հոդվածում նշում էր, որ Թուրքիան խորապես անհանգստացած է նրանից, որ Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման մասին այդ համաձայնագրի կնքումից (1915թ.) շուրջ 100 տարի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1694 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Իրավապահ մարմինների եւ դատական կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը բացելով մարտի 1-ի թեման, Սերժ Սարգսյանը թերեւս պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին, որի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ օրերս պատասխանել էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին:
 
Դալլաքյանը ապրիլի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ նա ուզում էր այդպիսով իշխանություն ունենալ Սերժ Սարգսյանի վրա: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, թե միայն ուղեղում մտածելու համար անհրաժեշտ նյութի բացակայությունը կարող է մարդկանց ստիպել հայտարարելու, թե մարտի 1-ը միայն Քոչարյանին էր ձեռնտու:
 
Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը որոշել էր ոչ թե հերքել մարտի 1-ն իրեն ձեռնտու լինելու հանգամանքը, այլ պարզապես այդ շրջանակ ներառել նաեւ դրանից դուրս մնալ ցանկացող Սերժ Սարգսյանին: Դրանից մի քանի օր անց մարտի 1-ի թեմային անդրադառնալով եւ բացահայտումների նոր ալիքի ակնկալիք հայտնելով, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին փաստացի ցույց է տալիս, որ չի վախենում նրա մեղադրանքներից:
 
Ըստ երեւույթին, կամ Սերժ Սարգսյանը հստակ ապացույցներ ունի, որ այդ օրը տեղի ունեցածի հարցում ինքը վճռորոշ մասնակցություն չի ունեցել, կամ էլ պարզապես նա քարոզչական մակարդակում պատասխանում է Քոչարյանին, ցույց տալու համար, որ վերջին խոսքն այդուհանդերձ իրենն է, ոչ թե Քոչարյանին ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1716 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 21.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

1 2 3 ... 81 82 »